Ձնաբքի հետևանքով փակ են դեպի Բավրա, Շաղիկ ու Մեծ Մանթաշ տանող ճանապարհները․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի տեղեկացմամբ, այս պահին փակ է Բավրա տանող ճանապարհահատվածը։ Ձնաբքի հետևանքով ճանապարհի որոշ հատվածներում 2 մետր ձյուն է կուտակվել։ Պաշտոնյան այս պահին Աշոցքում է։ Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխատանքներն են տանում ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ։

Նրա տեղեկացմամբ, փակ է նաև Ամասիայի հեռավոր գյուղերից Շաղիկ տանող ճանապարհը, ինչպես նաև Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ տանող ճանապարհը։ «Մնացած բոլոր ճանապարհները բաց են»,-փոխանցեց մարզպետարանի պաշտոնյան։

Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջով էլ վարորդներին հորդորում են երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

«Շիրակի մարզում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով Շիրակի մարզում դեռևս փակ են Աշոցքի, Ամասիայի և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։ Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների մյուս ճանապարհահատվածները բաց և բավարար երթևեկելի են։ Սպասարկող ընկերությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-գրված է մարզպետարանի պաշտոնական հաղորդագրությունում։

Արմիկ Մովսիսյան

, ,