Ականջիս տարբեր բաներ են հասնում, իմ անունից զգույշ խոսե՛ք․ ի՞նչ է նշանակում՝ քաղաքապետը զբաղված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում, որ ես զբաղված եմ, փաստաթղթեր չեմ ստորագրում՝ սկսած շինթույլտվություններից և ավարտական ակտից. նորից բացահայտ ես ասում եմ՝ այդ ամեն ինչը սուտ է»,- այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Ավարտական ակտերը նույնիսկ ես եմ ասում, թե ինչու չեք բերել, ես եմ հիշեցնում: Էն որ ասում են, թե քաղաքապետը զբաղված է ու ավարտական ակտ չի ստորագրում, սուտ է, ձեզ խաբում են։ Խնդրում եմ, այդ դեպքերում զանգեք թեժ գիծ ու անուն-ազգանուն տվեք, թե ով է իմ անունը շահարկել։

Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, ապա շաբաթը երեք օր ես փոստ եմ նայում՝ երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Միգուցե, այո, ծանրաբեռնված է, խնդիրներ կան, բայց պետք չի շենքերի տակ խոսել, թե քաղաքապետը զբաղված է։ Ի՞նչ է նշանակում քաղաքապետը զբաղված է։ Իմ գործն է, ես պետք է անեմ, դա էլ է գործ: Ինձ մոտ փոստ չի մնում: Եթե խնդիր կա, քաղաքացուն ասեք՝ հարգելիս, խնդիր ունենք, կներեք, 5 օր հետո կամ 10 օր հետո կպատասխանենք:

Իսկ եթե ասում են՝ քաղաքապետը զբաղված է, ավարտական ակտերը չի ստորագրում, ես այդտեղ արդեն ուրիշ միտում եմ տեսնում: Մի՛ արեք ընենց, որ սկսեմ զբաղվել արդեն անուններով, տեսնեմ, թե ով ա ասել։ Եթե ձեր մոտ խնդիր կա ավարտական ակտերի հետ կապված, եկեք, ասեք՝ խնդիր կա, հասկանանք՝ ինչումն է խնդիրը: Եթե ես առավոտյան փոստը չնայեմ, դուք ժամը 9-ից ոչ մի բանով չեք զբաղվելու: Եթե ժամը 12-ին, 1-ին փոստը նայեի, այդ ժամից էիք սկսելու գործ անել, ժամը 6-ը գալու էր, 5 րոպե պակաս թողնելու էիք, գնալու էիք, գործերն էլ էդպես մնալու էր:

Գիտեմ՝ ինչ եմ ասում էլի, ասում ա՝ «Не первый день замужем»։ Հորդորում եմ՝ ձեր աշխատակիցներին իմ անունից, երբ ինչ-որ բան են ասում, շատ զգույշ լինեն։ Փոքր քաղաք ա էլի, էդ ամեն ինչը 5 րոպեում գալիս, հասնում ա: Ու տարբեր տեղերից է գալիս, բայց ենթադրում եմ, որ «ինիցիատորները» մի քանի հոգի են», – ասաց Հրաչյա Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: