Էներգետիկ քաղաքականության ձախողման պատճառով Հայաստանը դուրս է մնում Հյուսիս-Հարավ միջանցքից․ փորձագետի խոսքով՝ հայտնվում ենք շրջափակման մեջ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Մոսկվայում կայացած Ռուսաստանի էներգետիկայի և Իրանի նավթի նախարարների հանդիպման գլխավոր հարցերից է եղել երկու երկրների միջև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ձևավորումը՝ Ադրբեջանի տարածքով։ Ոչ մի խոսք Հայաստանի մասին չի եղել, Factor.am-ի հետ զրույցում մատնանշեց Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը՝ խոսելով դրա արդյունքում Հայաստանին սպառնացող վտանգների մասին։

«Սա տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների քաղաքականության պատճառով, և տեղի է ունենում՝ չնայած նրան, որ 2016 թվականին կնքվել էր քառակողմ պայմանագիր՝ Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը ձևավորելու, էլեկտրաէներգետիկ համակարգերը սինքրոնացնելու և փոխադարձ էլեկտրաէներգետիկ հոսքեր ապահովելու վերաբերյալ։ Այս նախագծի շրջանակում շատ մեծ տեղ էր հատկացվում երկու հիմնական բաղադրիչներին․ առաջինը՝ Հայաստան-Վրաստան, երկրորդը՝ Հայաստան-Իրան նոր բարձրավոլտ էլեկտրագծերի կառուցմանը»,- նշեց նա։

Վահե Դավթյանը հիշեցրեց՝ 2018 թվականից հետո նոր իշխանությունները հայտարարել էին, որ պետք է վերանայեն Հայաստան-Վրաստան էլեկտրագծի մասին նախագիծը։ Ըստ փորձագետի՝ առայսօր վերանայում են։

«Արդյունքում մենք արդեն վերսկսել ենք էլեկտրաէներգիա ներկրել Վրաստանից՝ արտահանելով 0 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա։ Հաշվի առնելով նաև թուրք-ադբեջանական գործոնը Վրաստանում, ինչպես նաև 1-2 տարվա ընթացքում Ռուսաստանից ակտիվացած արտահանումը Վրաստան, կարող ենք վրացական շուկան մեզ համար կորսված համարել»,- ասաց նա։

Խոսելով արդեն Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլետրահաղորդման գծի կառուցման մասին՝ Վահե Դավթյանը նշեց՝ այստեղ էլ ունենք ձախողում․ «Իրանը մեզ համար ավանդաբար եղել է կարևոր ուղղություն արտահանման համար։ Երրորդ բարձավոլտ էլեկտրագիծը, որը կոչված էր եռապատկելու Հայաստանից դեպի Իրան էլետրակտրաէներգիայի արտահանումը, պետք է շահագործման հանձնված լիներ 2019 թվականի վերջին, ամենաուշը՝ 2020 թվականի սկզբին։ Սակայն ինչ-ինչ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով չկարողացան ավարտին հասցնել նախատեսված ժամկետում, հետո եղավ կորոնավիրուսի համավարակը, այնուհետև՝ պատերազմը։ Արդյունքում հայտարարեցին, որ նախագծի հանձնումը նախատեսում են 2021 թվականին։ Կրկին չհաջողվեց, և հիմա արդեն, հասկանալով, որ այս ուղղությունն ամբողջությամբ ձախողված է, կառավարությունը հայտարարում է 2024 թվականի մասին»։

Նա անթույլատելի համարեց ՀՀ իշխանությունների նման մոտեցումը խնդրին՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականից ի վեր առավել քան ակտիվացել է Բաքվի և Թեհրանի միջև էներգետիկ հաղորդակցությունները զարգացնելու մասին երկխոսությունը։

«Ռուսաստանը դրան սկզբունքորեն դեմ չէ, և այդ ամենի պարագայում Իրանը սկսել է նաև ակտիվացնել էլեկտրաէներգիայի ներկրումը Ադրբեջանից»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Ադբեջանը հետևողականորեն կյանքի է կոչում Հայաստանին տարածաշրջանային նախագծերից դուրս մղելու իր ցանկությունը։

Փորձագետը նաև ներկայացրեց Հայաստանի կողմից էներգետիկ ոլորտի ձախողման պատճառները։ Ըստ նրա՝ դրանցից մեկն այն է, որ ներկայիս իշխանություններն էներգետիկան դիտարկում են ոչ թե անվտանգային տրամաբանության ներքո, այլ՝ բացառապես սպառողական։

«Նրանք ասում են՝ էական չէ, որ Հայաստանն ունի ավելցուկային հզորություններ, էական չէ, որ Հայաստանը կկորցնի արտահանման հնարավորությունները, կարևորը՝ մենք կկարողանանք քիչ թե շատ նվազ գնով էլեկտրաէներգիա ներկրել։ Սա է պատճառը, որ մեկնարկել է շուկայի ազատականացման գործընթացը, որի շրջանակներում մենք էապես ավելացնելու ենք մեր ներկրումը Վրաստանից, որտեղ էլեկտրաէներգիանն ավելի էժան է։ Բայց այն, որ արտահանման ձախողումը, այդ թվում նաև Իրանի ուղղությամբ, անդրադառնում է նաև ներքին սակագների վրա, ևս ակնհայտ է»,- նկատեց նա՝ նորից ընդգծելով՝ ստացվում է, որ էներգետիկան մեզանում ընկալվում է որպես զուտ շարքային բիզնես, մինչդեռ ամբողջ աշխարհում այն դիտարկվում է որպես լուրջ աշխարհաքաղաքական գործոն։

Ըստ Վահե Դավթյանի՝ էներգետիկ ոլորտում Հայաստանի ձախողման մյուս պատճառը իշխանությունների աշխարհաքաղաքական ընտրությունն է։ Նա մատնանշեց՝ մեզ համար գոյություն ունի լոգիստիկ երկու ռազմավարություն՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք։

«Հյուսիս-Հարավի հիմնական շահառուները միշտ եղել են և կան Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը։ Իսկ Արևելք-Արևմուտք ուղղությունը՝ ՏՐԱՍԵԿԱ-ն, կյանքի է կոչվել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Եվրամիության կողմից։ Դրա նպատակն էր ապահովել Եվրոպայի և Ասիայի կապը՝ շրջանցելով Ռուսաստանը։ Առաջինը դրան արձագանքեցին Թբիլիսին և Բաքուն։ Երկու նախագծերը բախվում են մեր տարածաշրջանում, և այն, որ այսօր Հայաստանի կառավարությունը սկսել է գումարներ հատկացնել հայտնի երկաթուղու կառուցման նպատակով, որն ադրբեջանցներն անվանում են միջանցք, պարզ է դարձնում, որ Հայաստանում գերակշռում է հենց Արևելք-Արևմուտք ռազմավարությունը, որի գլխավոր շահառուն Թուրքիան է՝ որպես կարևոր միջանցք այս լոգիստիկայում։ Եվ այն, ինչ համարում են «միջանցք», Արևելքն Արևմուտքի հետ կապող անբաժանելի մի մաս է, որը պետք է հատկապես անգլոսաքսոնական աշխարհին թույլ տա Թուրքիայի միջոցով դուրս գալ Կենտրոնական Ասիա։ Հայաստանն այստեղ ընդամենը տրամադրում է մոտ 40 կմ տարածք՝ դրանից շահելով գրեթե ոչինչ»,- հայտարարեց Վահե Դավթյանը։

Ստեղծված իրավիճակի պատճառը, ըստ նրա, նաև այն է, որ ՀՀ այս իշխանություններն ի սկզբանե թիրախավորել են հայ-իրանական օրակարգը՝ ինչպես հռետորաբանության մակարդակում, թե Իրանը «ավտորիտար պետություն է», այնպես էլ՝ մի շարք ծրագրերի սառեցմամբ։

«Բացի երրորդ էլեկտրահաղորդման գծի նախագծից՝ ձախողվել է նաև Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը, «Ազատ տնտեսական գոտու» նախագիծը։ Իսկ այս ֆոնին մենք տեսնում ենք, թե ինչպես է Իրանը հրավիրում Ադրբեջանին իր նոր հանքավայրերում երկրաբանական աշխատանքներ իրականացնելու, ինչպես են համատեղ հիդրոօբյեկտներ կառուցում և այլն»,- թվարկեց նա։

Հյուսիս-Հարավ միջանցքից դուրս մնալը, ըստ Վահե Դավթյանի, նշանակելու է շրջափակում Հայաստանի համար։

«Հյուսիս-Հարավի ներառականությունը Հայաստանի համար կարևոր է նրանով, որ այն անցնելու է ամբողջ երկրի տարածքով և նախադրյալներ է ստեղծելու տնտեսության այլ ոլորտների զարգացան համար, ձևավորելու է պայմաններ Հայաստանի էներգետիկ հզորությունների զարգացման, այդ թվում՝ նոր ատոմակայան ունենալու համար։ Եթե մենք դուրս մնանք Հյուսիս-Հարավից, այս ամենը դրվելու է շատ մեծ հարցականի տակ»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան