ՄԱԳԱՏԷ-ից պատմել են գրավված Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակի մասին

Լուրեր

19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
Բոլորը

Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում է աշխատանքը՝ չնայած այն հանգամանքին, որ օբյեկտը գտնվում է ռուս զինվորականների վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, գրում է korrespondent-ը։

«Ռուսական «Ռոսատոմ»-ի պաշտոնյաները դեռևս ներկա են Ուկրաինայի հարավում գտնվող ատոմակայաններում, սակայն բարձր որակավորում ունեցող ուկրաինական անձնակազմը շարունակում է աշխատել: Ուկրաինան որևէ խորհրդատվական, տեխնիկական կամ այլ աջակցություն չի խնդրել Ռուսաստանի Դաշնությունից»,- ասել է նա:

Գրոսին հավելել է, որ ներկայում գործում են վեց ռեակտորներից երկուսը։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նաև ասել է, որ շարունակում է խորհրդակցությունները՝ համաձայնեցնելու Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգության և պաշտպանության շրջանակը։

«Այս համաձայնագրով գործակալությունը կկարողանա արդյունավետ տեխնիկական աջակցություն ցուցաբերել այդ օբյեկտների անվտանգ և հուսալի շահագործման համար»,- ասել է Գրոսին։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է էլեկտրահաղորդման գծերի հետ երրորդ կապը։ Պատճառները պարզվում են, կայանի գործունեության անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ չկան։

Տաթև Ֆռանգյան