Շուշիում նշելու են Ադրբեջանի և ՄԱԿ-ի համագործակցության 30-ամյակը․ Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցիչները մեկնել են գրավյալ Շուշի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Արցախի գրավյալ Շուշի քաղաքում այսօր տեղի է ունենալու Ադրբեջանի և ՄԱԿ-ի համագործակցության 30 ամյակին նվիրված միջոցառում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Միջոցառմանը մասնակցելու են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմակերպության գործակալությունների ղեկավարները։ Հանդիպման հիմնական նպատակն է ստեղծել բարենպաստ հարթակ՝ վերանայելու Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև գործընկերությունը կայուն զարգացման նպատակների ուղղությամբ, քննարկել Ադրբեջանի նոր առաջնահերթությունները և հնարավորությունները հետհամաճարակային և հետկոնֆլիկտային իրողություններում։

Նշվում է, որ միջոցառման մասնակիցները ժամանել են Վարանդայի օդանավակայան, որտեղից էլ գնալու են հայկական Շուշի։

«Մենք «Խանքենդի» կոչվող ինքնաթիռով թռչում ենք Ֆիզուլիի օդանավակայան, որպեսզի այցելենք Շուշի Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ընտանիքի հետ։ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը կնշվի Շուշիում՝ ՄԱԿ-ի ինստիտուտների հետ համատեղ։ ՄԱԿ-ի դրոշը ծածանվելու է Շուշիում»,- թվիթերյան իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Էմմա Չոբանյան