Ուկրաինայում ռազմական գործողությունները 109 երեխայի կյանք են խլել, 130-ը վիրավորվել է

Լուրեր

28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
Բոլորը

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով մարտի 18-ի առավոտվա դրությամբ 109 երեխա է զոհվել, ավելի քան 130-ը՝ վիրավորվել։ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ամենաշատ երեխաները տուժել են Կիևում՝ 55, Խարկովում՝ 34, Դոնեցկում՝ 26, Չեռնիգովում՝ 29, Նիկոլայևում՝ 20, Ժիտոմիրում՝ 15, Սումում՝ 14, Խերսոնում՝ 14, գրում է Unian-ը։

«Ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով վնասվել է ավելի քան 439 ուսումնական հաստատություն, որոնցից 63-ը ամբողջությամբ ավերվել են։ Ամենաշատը տուժել են Դոնեցկում՝ 126, Խարկովում՝ 77, Նիկոլաևում՝ 39, Սումում՝ 32, Կիևի շրջանում՝ 41, Խերսոնում՝ 21 և Կիևում՝ 35 ուսումնական հաստատություն»,- ասված է հաղորդագրությունում։

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունից նշել են, որ այս տվյալները վերջնական չեն։

Տաթև Ֆռանգյան