Ռուսների մեծ պատերազմը դեռ առջևում է․ թուրքերը փորձելու են կիսել ՌԴ-ն․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Բոլորը

Factor TVի հարցազրույցը դիվանագետ, Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանի հետ.

-Ռազմական գործողությունների 21-րդ օրն է, Ուկրաինայից սարսափելի կադրեր են տարածվում՝ խախաղ բնակչության սպանություններ, հարվածներ շենքերին: Դրան զուգահեռ՝ կա միջազգային լարվածություն, անգամ՝ առաջնորդների մակարդակով:  Ջո Բայդենը ռազմական հանցագործ անվանեց Վլադիմիր Պուտինին: Պեսկովը հայտարարեց, որ նման որակումն անընդունելի է: Պարո՛ն Պապյան, չե՞ք կարծում, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև օր օրի անհնարին է դառնում խաղաղ համաձայնության կայացումը:

-Պատերազմի հանցագործ ձևակերպումը ցույց է տալիս, որ այս դիմակայությունն անցել է անշրջելիության կետը: Այսինքն՝ ակնհայտ է, որ այլևս Պուտինի հետ չեն համագործակցելու: Բնականաբար, ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Պուտինին իշխանազերծ անեն։ Թե դա ինչ ձևով կլինի, ուրիշ խնդիր է, այսինքն՝ դա կլինի ներքին հեղաշրջման ձևով, թե կլինի ժողովրդի դժգոհության ձևով, կյանքը ցույց կտա: Ակնհայտ է, որ զինատեսակների մատակարարման աճի հետ միասին, կոշտանում է հռետորաբանությունը, որը նշանակում է՝ վստահ են, որ Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել:

Զելենսկու բոլոր այն խնդրանքները, որ օդը փակեն, մասնակիորեն իրականացվում են: Մեկ միլիարդ դոլարի նոր զինատեսակների հատկացումով նորից տրամադրվում են 800 հակաօդային պաշտպանության միջոցներ: Այսինքն՝ կարծում եմ՝ այս դիմակայությունն ավելի կկոշտանա, և Ռուսաստանի ռազմաքաղաքական պարտությունն անխուսափելի է:

-Ինչո՞ւ եք վստահ, որ Ռուսաստանի պարտությունն է անխուսափելի, երբ Պուտինը ատոմային զենք ունի, մարդ, որը կանգնել է մի իրավիճակի առաջ, երբ կա՛մ ամեն ինչ պետք է կորցնի, կա՛մ հասնի իր նպատակին: Եվ ատոմային զենք կիրառելը կարող է տարբերակներից մեկը լինել: Արդյո՞ք հռետորաբանության կոշտացումը՝ ռազմական հանցագործ որակումը, որքան էլ դա օբյեկտիվ լինի, այսօր անհնարին չի դարձնում խաղաղ մեթոդներով հանգուցալուծումը:

-Ըստ ատոմային զենքի ամերիկյան մասնագետների՝ Պուտինը չի կարող կիրառել ատոմային զենք, դրա վերահսկման և կիրառման մեխանիզմներն այնպիսին են, որ դա չի կարող լինել միանձնյա որոշում: Երևի ամերիկացիները տարբեր շերտերում ունեն մարդիկ, որոնց միջոցով կկարողանան դա կասեցնել:

Այն միանշանակ դիրքորոշումը, որ Բայդենը օրեր առաջ հայտարարեց, որ Պուտինը չի կարող ատոմային զենք կիրառել, կարծում եմ, դրա հետևանքն է: Բայց պետք է ընդունել, որ միգուցե, այո, Պուտինը խելքը գցել է, և ինչպես ինքն էր ասում, «մենք դրախտ կգնանք դուք դժոխք», միգուցե կուզենա այդ բանն անել, բայց նրա կողքի մարդիկ, հատկապես օլիգարխները, որոնք միլիարդներ են գողացել սեփական հայրենիքից վայելելու համար, ինչո՞ւ պետք է հանուն նրա դա ուզեն, որ ի՞նչ լինի, մի 20 միլիոն մարդ իրենց հետ կոտորեն տանե՞ն:

Ակնհայտ է, որ պատասխան հարվածը շատ ավելի դաժան կլինի: Այնպես որ ես այդ հարցով զգուշավոր լավատես եմ, այն առումով, որ դա էլ հաշվի են առել, և ատոմային զենքի կիրառում չի լինի:

-Իսկ ինչո՞ւ եք վստահ, որ Ռուսաստանն է պարտվելու:

-Որովհետև 21-րդ օրն է՝ Ռուսաստանը չի կարողացել լուծել իր առջև դրված որևէ լուրջ ռազմավարական խնդիր, դա պետք է լուծեր մի քանի օրվա ընթացքում: Հիմա ամեն օր ուկրաինական դիրքերն ավելի են ամրանում, ավելի շատ և ավելի որակյալ, ճշգրիտ ու ժամանակակից զենք է ստանում Ուկրաինան, նաև դրա կիրառման մասնագետներ, իսկ Ռուսաստանը ընդհակառակը՝ թուլանում է, զենքեը կրճատվում են, և հոգեբանորեն էլ ռուսական բանակը կոտրվում է: Նաև ուկրաինացիները արդեն սկսել են անձնասպան գործողություններ՝ կամիկաձե, որի դեմ ընդհանրապես Ռուսաստանը պայքարելու հնարավորություն չունի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան