Գյումրու «Մագնոն» գործարանում ռումբ տեղադրելու մասին ահազանգը կեղծ էր

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ գտնվող խաղահրապարակների և մարզահրապարակների սարքավորումների «Մագնոն» գործարանում ռուբ տեղադրելու մասին հնչեցված ահազանգը կեղծ էր։

Այս մասին տեղեկացանք ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից, աշխատանքներ են տարվում կեղծ ահազանգ հնչեցնողի անձը բացահայտելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այսօր ՝ժամը 13։00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում գործող «Մագնիում» գործարանում ռումբ է դրված։

Բավական երկար ժամանակ փակել էին դատարանի շենքից մինչև «Յունիբանկ» տանող հատվածը, այն է՝ Ալեք Մանուկյանի փողոցի սկզբնամասից մինչև Իսահակյան փողոց․ տեղահանել այստեղ գտնվող խանութների, սրճարանների, գրասենյակների աշխատակիցներին։ Ոստիկանական մեծ ուժեր էին կուտակվել՝ պահպանելով հասարակական կարգն ու ապահովելով անվտանգությունը։

Արմիկ Մովսիսյան