Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության վերաբերյալ քննարկումը հետաձգվեց

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր Գևորգ Պապոյանի և Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հրավիրած համատեղ նիստում քննարկեցին «ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Հիմնական զեկուցող ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում առողջապահության նախարարությունն իրականացրել է 15 բյուջետային ծրագիր, որի համար նախատեսվել է շուրջ 109 միլիարդ դրամ, փաստացի վճարումը կազմել է 95 միլիարդ դրամ: Հաշվեքննության է ենթարկվել 6 բյուջետային ծրագրի 8 միջոցառում: Փափազյանի հավաստմամբ` հաշվեքննության ծածկույթը կազմել է շուրջ 56,4 միլիարդ դրամ:

Խաչիկ Փափազյանը ներկայացրեց նաև ՀՊ-ի կողմից արձանագրված անհամապատասխանությունները: Բժշկական ծառայությունների կատարողականների դիմաց արձանագրվել են ինչպես ավելի, այնպես էլ պակաս վճարման դեպքեր: Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անընդունելի համարեց հատկապես ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների գրանցված գերավճարներն այն դեպքում, երբ այդ ծառայություններից օգտվողների քանակը հստակ է: Իսկ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը տեղեկացրեց, որ Պետական առողջապահական գործակալության ներկայացրած պարզաբանումները ՀՊ-ի արձանագրությունների վերաբերյալ տեխնիկական պատճառներով տեղ չեն հասել: Գործակալության պետի տեղակալ Գարուշ Այվազյանը խոսեց ՀՊ-ի եզրակացությունում արձանագրված անհապատասխանությունների մասին՝ հիմնականում հերքելով դրանք: Քննարկումների արդյունքում որոշվեց նիստը հետաձգել։ Պապոյանն ասաց, որ ժամանակ է տրվում երկու գերատեսչություններին` հարթելու երկուստեք արձանագրած անհամապատասխանությունները: Այսպիսով, հարցի քննարկումը հետաձգվեց։

Մերի Մարտիրոսյան