ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության և լրտեսության 9 դեպք, 42 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից 2020-2022 թվականների ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«Այդ դեպքերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված 9 քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավվել 42 անձ: Հիշյալ քրեական գործերից 3 քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան և գտնվում են դատաքննության փուլում, 3 քրեական գործեր միացվել են այլ գործերի, 2 քրեական գործերի վարույթը կասեցվել է, 1 քրեական գործով (36 անձանց նկատմամբ) նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Հարությունյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման շրջանակներում Ազգային անվտանգության ծառայությունում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ:

«Մասնավորապես, 2021 թվականին իրականացվել է ԱԱԾ հատուկ հանգույցի տեխնիկական համալրում` Կառավարության կողմից ձեռք բերված և Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրված սարքավորումներով, ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվել ապահովել պետական մարմինների ինտերնետ հոսքերի բարձր արագությունը և կիբեռանվտանգության ապահովման ժամանակակից միջոցների կիրառումը»,- ասաց Հարությունյանը:

ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով` հատուկ հանգույցը տեխնիկապես կազմված է ցանցային անվտանգության սարքավորումներից, որոնք իրական ժամանակում ապահովում են պետական մարմինների ինտերնետ հոսքերի հակավիրուսային պաշտպանությունը և կիբեռհարձակումների չեզոքացման գործառույթները:

Մանրամասները՝ տեսանյութում: