Պատերազմից հետո ԱԻՆ-ում զենք է ավելացվել, որ ծառայողները տարրական գիտելիք ունենան դրանից օգտվելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
Բոլորը

Պատերազմից հետո ԱԻՆ-ում զենք է ավելացվել, որ ծառայողները տարրական գիտելիք ունենան դրանից օգտվելու: Այս մասին ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով կառավարության 2021-2026 թթ հնգամյա ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասով ԱԻՆ-ի կատարած աշխատանքները՝ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը 2021-ին համարվել է 12 անօդաչու թռչող սարքերով, դրանցով համալրված են մարզային բոլոր վարչությունները: «Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ փրկարար ծառայությունը համալրվել է 12 միավոր անօդաչու թռչող սարքերով, որոնցից 4-ը նախատեսված են հատուկ նշանակության աշխատանքների իրականացման համար, մեկ միավոր՝ մինչև 150 մ խորության պայմաններով որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ջրային դրոնով»,-ասաց Փիլոյանը:

Ըստ նախարարի՝ այդ համալրումը կատարվել է ոչ թե բյուջեի հաշվին, այլ գործընկերների կողմից եղել է որպես նվիրատվություն: Մինչև այդ գերատեսչությունն ունեցել է ևս 4 ԱԹՍ: «Դրանցով համալրել ենք մեր բոլոր մարզային վարչությունները: Այսինքն մեր բոլոր մարզային վարչություններն ունեն գոնե մեկական դրոն, և անձնակազմն ուսուցանված է, որ դրանցով կատարեն համապատասխան աշխատանքներ»,-ասաց Փիլոյանը:

Փիլոյանը նաև հայտնեց, որ համալրվել են նաև 7 միավոր թեթև բեռնատար, հրշեջ փրկարարական, մարդատար ամենագնաց տրանսպորտային միջոցներով: Բոլոր բեռնատար և ամենագնաց տրանսպորտային միջոցները հատկացվել են Սյունիքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներին ձմեռային ժամանակահատվածում մարզի ավտոճանապարհների դժվարանցանելի հատվածներում փրկարարական ծառայության արագ և արդյունավետ կազմակերպման նպատակով: «Մենք այս տարի ամեն տարվա նախատեսվածի փոխարեն լրացուցիչ 3 տաքացման կետեր էինք բացազատել, 3-ն էլ Սյունիքի մարզի ավտոճանապահներին, մասնավորապես Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածում»,-ասաց Փիլոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: