Գնել Սանոսյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարտի 14-ին մարզպետարանում պաշտոնապես ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Ներկա են եղել Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի համայնքների ղեկավարները, իրավապահ եւ ուժային համակարգի մարզային կառույցների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների մարզային պատասխանատուները, մարզային ենթակայության ու այլ հիմնարկների ներկայացուցիչներ։

Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին՝ կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ Սյունիքի համար բարդ ժամանակահատվածում նա համաձայնեց ղեկավարել մարզն ու կատարեց դա սրտացավությամբ, խնդիրները լուծելու պատրաստակամությամբ։ «Այդ փուլում, իսկապես, նման մարդու կարիք կար, ու համոզված եմ՝ կշարունակեք ծառայել մեր հայրենիքին», – նշել է նախարարը։

«Շնորհավորելով Ռոբերտ Ղուկասյանին՝ Գնել Սանոսյանը հավելել է, որ այսօր եւս դյուրին փուլում չենք գտնվում, ու առաջիկա կարեւոր աշխատանքում հաջողություններ մաղթեց մարզպետին։ «Բացի այն փորձից ու գիտելիքներից, որ ունի պարոն Ղուկասյանը, նաեւ կարեւոր եմ համարում, որ նա վերջին մեկ տարում միշտ եղել է Սյունիքում, բավականին լավ ծանոթ է մարզի խնդիրներին, ինչպես նաեւ իր գործընկերներին։ Դա առավելություն է աշխատանքի մեջ արագորեն ներգրավվելու համար», – ասաց նախարարը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մեկ տարի աշխատելով Սյունիքում՝ Մ․ Պողոսյանի հետ նաեւ միասին որոշակի ճանապարհ են անցել, ծրագրեր իրականացրել։ «Մարզի հիմնական խնդիրներն ինձ համար տեսանելի են ու արդեն մատնանշված թե՛ համայնքների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում, թե՛ այլ մարզային կառույցների ղեկավարների։ Քննարկումների բազմաթիվ առիթներ ենք ունեցել, եւ վստահ եմ, որ բոլորս միասնաբար կարող ենք հաղթահարել ամեն խնդիր։ Միակ նախապայմանը միասնական լինելն է ու միասին ծառայելը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Սյունիքի ու նրա բնակիչների․ այս նպատակի համար համար ես անելու եմ առավելագույնը», – խոստացավ մարզպետը։

Մելիքսեթ Պողոսյանը, շնորհավորելով Ռ․Ղուկասյանին ու հաջողություն մաղթելով նրան, համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ՏԿԵ նախարարին, մարզպետարանի աշխատակազմին ու բոլոր այն կառույցների ղեկավարներին, որոնց հետ համագործակցել է մարզպետարանը։ Նախկին մարզպետը նաեւ հակիրճ հաշվետվություն ներկայացրեց մարզում իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացված ծրագրերի ու կատարված աշխատանքի մասին»,- հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Ըստ աղբյուրի՝ Գնել Սանոսյանն անդրադարձել է նախանշված ու առաջիկայում Սյունիքում սպասվող ծրագրերին՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այդ ամենն իրականացնելու գրավականը միասնական ու համախմբված լինելն է։