Ժողովրդավարական ՀՀ-ն վտանգավոր է Ալիևի, ուրիշ բռնապետերի համար․ ավտորիտարիզմի ռեսուրսներ չունե՛նք․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն է

-Պարո՛ն Միսկարյան, վաղ առավոտյան Կիևի բնակելի շենքի վրա արկ է ընկել՝ զոհեր և վիրավորներ կան։ Ռուս-ուկրաինական պատերազմը գրեթե 20 օր շարունակվում է։ Ո՞ր պարագայում բանակցությունները լուրջ արդյունքներ կտան ու Վլադիմիր Պուտինը պատերազմը կկանգնեցնի, մի՞թե Ուկրաինայի ոչնչացումից հետո։ 

-Հստակ ազդակներ, թե կոնկրետ որ դեպքում պատերազմը կանգ կառնի, չեն եղել։ Տարբեր մակարդակներում եղել են տարբեր հայտարարություններ, որոնք իրար հակասում են։ Մեկ հայտարարվում էր, որ Ուկրաինան միջուկային զենք է նախատեսում ունենալ, հետո խոսեցին քիմիական զենքի մասին, հետո էլ՝ բենդերականներն ու ազգայնականներն են ծրագրում հարձակվել, հետո էլ, թե Ուկրաինան ընդհանրապես պետություն չէ։ Ապա մտափոխվեցին՝ ասելով, թե Զելենսկին լավ նախագահ չէ, Ուկրաինան լավ պետություն է։ Կրեմլից եկած ազդակները շատ հակասական են եղել և դժվար է ասել, թե կոնկրետ որ դեպքում, ինչ պայմանների դեպքում կկանգնի պատերազմը։

-Կա՞ ռիսկ, որ ՌԴ-ի ջախջախիչ հաղթանակի դեպքում հզորացած Մոսկվա է լինելու՝ իր ռիսկերով նաև մեր պետականության համար՝ Միութենական պետության պարտադրանքով։ Այսինքն՝ Ուկրաինայի ճակատում հաղթելուց հետո ՌԴ-ն փորձի վերջնականացնել իր հաղթանակը։

-Պետք է փաստել, որ մենք պետականության խնդիր ունեցել ենք միշտ, և լուրջ գնահատականների համաձայն՝ մենք ինքնիշխանություն գրեթե չենք ունեցել կամ ունեցել ենք շատ չնչին, այսինքն՝ ինքնիշխանության տարրեր, թույլ և կարճ ժամանակի ինքնիշխանություն։ Ինքնիշխանության կորստի մասին խոսելու փոխարեն՝ մենք պետք է մտածենք պետություն ստեղծելու մասին։ Կկարողանա՞նք ստեղծել այս վիճակը, իրադարձությունները՝ որպես ժողովուրդ, ավելի ուժեղ և շահած դուրս գալու համար։

-Նշանակում է՝ անգամ այս աշխարհաքաղաքական խոշոր ցնցման օրերին Դուք հնարավորություննե՞ր եք տեսնում պետությունը կայացնելու։

-Այո՛, վերջին 1000 տարվա մեջ առաջին անգամ ես կարող եմ ասել, որ մենք ամենաշատն ենք մոտ ինքնիշխան պետություն ունենալուն։ Խնդիրը դաշնակիցների կամ թշնամիների մեջ չէ, խնդիրը մեր մեջ է։ Մենք՝ որպես ժողովուրդ և ազգ, ինչքա՞ն ենք հասունացել և մեր քաղաքական մտքով որքանո՞վ ենք մոտեցել պետություն ունենալու գաղափարին։ Եթե մենք մոտեցել ենք, ապա ինչպիսի՞ պետություն կարող ենք ստեղծել։ Այն կլինի կենսունա՞կ պետություն, թե՞ կշարունակի սպասարկել այլ պետությունների շահերը։

-Իսկ ժողովրդավարությունն ինչո՞վ կարող է աջակցել ՀՀ-ին՝ կայացնելու պետությունը։ Հաստատապես լսել եք այն չհիմնավորված գնահատականները, թե ժողովրդավարությունն էր պատերազմում մեր պարտության պատճառը, իսկ եթե բռնապետական լիներ ՀՀ-ն, կհաղթեինք։

-Իրականում, բացի այն, որ մենք ժողովրդավարական չէինք, շատ մեծ վերապահումով կարելի է պնդել, որ ինքնիշխան պետություն ենք։ Այն ատրիբուտները, որ հատուկ են պետությանը՝ կան ձևով, բայց բովանդակության առումով մենք անցումային ժողովրդավարության պետություն էինք, իբր թե, բայց շատ հեռու ենք ժողովրդավարությունից։ Միայն ինստիտուտները չեն ժողովրդավարություն կառուցում, այլև այն հանրային մտածելակերպն ու արժեքները, որոնց վրա կառուցվում են հարաբերությունները և ինստիտուտները։ ՀՀ-ն չունի ավտորիտարիզմը պահելու բավարար ռեսուրսներ, էներգակիրներ։ Բոլոր ավտորիտար պետությունները նավթ, գազ ունեն և կարողանում են ցածր կրթական ցենզում պահված ժողովրդին կառավարել գազից ու նավթից ստացված եկամուտներով։

Այսինքն՝ հանրությունը ստեղծում է ցածր արժեք, բայց իշխանությունը նավթ ու գազով կոնպենսացնում է դա։ Մենք՝ որպես ժողովուրդ, զրկված ենք նման հնարավորություններից, մեր ռեսուրսը մարդն է։ Մարդը պակաս արժեք չի ստեղծում, եթե միջավայրը բարենպաստ է դրա համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան