Վարչապետը պետք է պարզաբանի՝ որն է Ադրբեջանի հետ խաղաղության գինը. Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Պաշտոնական Երևանը պատասխանել է Բաքվի հինգ առաջարկներին, սակայն հանրությանը դեռևս հայտնի չէ, թե ինչ հինգ կետերի մասին է խոսքը:

Բացի դրանց՝ ՀՀ-ն դիմել է Մինսկի խմբի համանախագահությանը խաղաղության համաձայնագիր կնքելու նպատակով:

Արցախում ադրբեջանական կողմի  սադրանքների հետևանքով ստեղծված իրաիճակում արդյո՞ք ՀՀ իշխանությունների այս քայլերն արդարացված են: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ խաղաղությանն ուղղված ցանկացած քայլ, իհարկե, ողջունելի է, և խաղաղություն ուզում են բոլոր ժողովուրդները: «Բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա, երբ որ խոսվում է խաղաղության պայմանագրի մասին, կարևոր է, թե ինչ պայմաններ են թելադրվելու»,-նշեց պատգամավորը:

«Կան հարցեր, որոնք ես ուղղել եմ ՀՀ կառավարության ղեկավարին: Ի՞նչ ապագա, ի՞նչ կարգավիճակ է ունենալու Արցախը, տարածքային ամբողջականությունն արդյո՞ք ենթադրում է անկլավների ճանաչում և եթե այո, ապա ո՞ւմ տարածքային ամբողջականության շրջանակներում են ճանաչվում: Պետք է հրապարակային պարզաբանվի, թե ինչ նկատի ունեն կումունիկացիաների բացում ասելով, ի՞նչ է դա ենթադրում: Ի՞նչ է լինելու ռուս խաղաղապահների ճակատագիրը, ո՞ւմ վերահսկողության տակ են մնալու Արցախի բնակիչները: Միայն խաղաղության թեզով կերակրելը չի նվազեցնում ռիսկերը:

Եվ, թերևս, ամենակարևորը, անընդհատ խոսվում է սահմանների ճշգրտման՝ դեմարկացիայի, դելիմիտացիայի մասին, հարց է առաջանում ՝ ո՞ր քարտեզով, դա է որոշելու մեր երկրի ապագա չափը:

ՀՀ կառավարությունը պետք է պարզաբանի՝ ո՞րն է Ադրբեջանի հետ խաղաղության գինը»,- ընդգծեց Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: