Քաղաքական որոշման, այլ ոչ թե ցանկության հարց է․ Գ․ Մելիքյանը Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու մասին

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Կառավարության ծրագրում ներկայացված 5 տոկոս աճի ցուցանիշը բավականին իրատեսական է, աշխատանքների՝ առավել արդյունավետ կազմակերպման դեպքում կարող է նույնիսկ ավելի բարձր ցուցանիշ լինել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Մեր դիտարկմանը, թե նախորդ տարի ընդամենը 0,2 տոկոս աճ ապահոված իշխող ուժն ինչպե՞ս է ապահովելու 5 տոկոս աճի ցուցանիշ, Մելիքյանը պատասխանեց, որ նման ցուցանիշը ստացվել է մի քանի պատճառով:

«Հիմնականում թվերի ճշգրտում, նախորդ 10 ամսվա տնտեսական աճի ցուցանիշը կտրուկ նվազեց ճշտումների հետևանքով, դա հետևանք էր նաև գլոբալ աշխարհում տեղի ունեցող մարտահրավերների՝ հատկապես մեր դաշնակից ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների իրականացման, որոնք բացասական հետևանքներ ունեցան նաև մեր Հանրապետության տնտեսական աճի ցուցանիշի ապահովման համար»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթի այն հատվածին, որ անկախ նրանից, թե ով լինի վարչապետը 2018-ից հետո, միևնույն է, ընդդիմությունը գործ է ունենալու Սերժ Սարգսյանի հետ, քանի որ նա է ՀՀԿ նախագահը, Մելիքյանն ասաց․ «Կարծում եմ՝ պատասխանը լիարժեք էր, Սերժ Սարգսյանը մեր կուսակցության նախագահն է, մեր կուսակցությունը ստացել է ժողովրդի քվեն իշխանություն ձևավորելու համար, և առաջիկա հինգ տարիների ընթացքում նախագահ Սարգսյանի գլխավորությամբ իրականացնելու է երկրի կառավարումը»։

Ճշտող հարցին՝ կցանկանա՞ վարչապետի պաշտոնում Սարգսյանին տեսնել, Մելիքյանն ասաց․ «Կարծում եմ՝ դա քաղաքական որոշման հետևանք պետք է լինի, անձերի ցանկությունները կարևոր չեն»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Սեդա Ղուկասյան