Ինչ-որ պահի մենք պիտի հուղարկավորենք. Ավանեսյանը զոհվածների դիերի՝ ծնողների կողմից չընդունվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կան դեպքեր, երբ պատերազմում զոհված անձանց աճյունները նույնականացվել են կրկնակի, եռակի անգամ, սակայն հարազատները դեռևս պատրաստ չեն վերցնել աճյունները հուղարկավորելու համար, նման դեպքերում պետությունը չի բացառում, որ ինչ-որ փուլում կարող է ինքը հուղարկավորել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք ունենք դեպքեր, երբ նույնականացվել է, արդյունքները կրկնակի, որոշ դեպքերում նույնիսկ եռակի անգամ այլ երկրներում էլ հաստատվել են, և դեռ հարազատները պատրաստ չեն վերցնել աճյուններն ու հուղարկավորություններն իրականացնել»,-ասաց նախարարը:

Նրա վստահեցմամբ՝ միանշանակ արտերկրում արված հետազոտությունների արդյունքները համընկնում են Հայաստանում արվածների հետ. մինչև այս պահը Նիդերլանդներ, Մոսկվա, Վրաստան, Գերմանիա, այլ մի շարք երկրներ կրկնակի, եռակի փորձաքննությունների են ուղարկվել նմուշները և դրանք 100 տոկոսով համապատասխանել են Հայաստանում տրված արդյունքներին:

«Քանի որ դա բավականին ծանր ընթացք է, կառավարությունն անում է ամեն բան, որ ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու և ի վերջո որոշում կայացնելու, հուղարկավորելու: Բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակի ընթացքում պետք է անդրադառնանք այս հարցին և հուղարկավորենք անհատական ձևով, ոչ եղբայրական գերեզմանում»,-ասաց Ավանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: