Լարսը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա

Լուրեր

29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
29.03.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
29.03.2026 | 13:15
Արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում․ Երևանի քաղաքապետարան
29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
29.03.2026 | 10:15
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտում հաղթել է Ջորջիո Պուլասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները։

Տավուշի, Լոռու և Սյունիքի (բացառությամբ Կապան քաղաքի) մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Մարտունի, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի (բուք) և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Սարավան-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։