Ալիևը կրակում է ռուս-ադրբեջանական պայմանագրի վրա․ վտանգավոր սադրանքը անպատիժ չի մնա՝ Մոսկվայից նշաններ կան․ Անուշ Բեղլոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ

–Անթալիայում սկսվեց դիվանագիտական ֆորումը, որը կտևի մարտի 11-13-ը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է այնտեղ: Հայաստանն ի՞նչ է ակնկալում, կարո՞ղ են կոնկրետ լուծումներ լինել. Դեռևս նոր զարգացող Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման պրոցես է սկսվել, սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների ակնկալիք ունի Հայաստանը, ի՞նչ ենք ուզում այնտեղից:

-Իհարկե, հատկանշական է այդ ֆորումին Լավրովի և պարոն Միրզոյանի հանդիպումը, որը կարելի է համարել հերթական հանդիպում, սակայն այս բարդ միջազգային իրավիճակում, Ադրբեջանի կողմից սանձազերծված սադրանքների ներքո առաջին հերթին (նաև հաղորդագրության մեջ է այդ մասին նշված) նվիրված է այդ խնդիրների լուծմանը և ադրբեջանական սադրանքներին վերաբերող ռուս-հայկական խորհրդակցություններին: Նաև հայկական և ռուսական կողմերը քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը: Եվ Ռուսաստանը, որը մեծ դեր ունի մեր տարածաշրջանում, հետաքրքրված է այդ պրոցեսով և սրտացավ է կայուն և հաստատուն զարգացման առումով:

–Ալիևը նույնպես Անթալիայում է և այնտեղ հանդիպելու է Էրդողանին: Դուք ունե՞ք տեղեկություն՝ ՀՀ արտգործնախարարը կունենա՞ շփումներ թուրք պաշտոնյաների հետ՝ Չավուշօղլուի, Էրդողանի, միգուցե՝ պատգամավորների հետ:

-Ընդհանուր ֆորումի շրջանակում անխուսափելի են շփումները՝ ոչ անձնական, ոչ անհատական, հատուկ, այլ ընդհանուր շփումներ: Ինչ վերաբերում է հստակ հանդիպումներին, կարծում եմ՝ հայ-թուրքական բանակցությունների այս փուլում ճիշտ է, և դա տեսնում ենք պաշտոնական հաղորդագրություններից, որ այդ պրոցեսը, այնուամենայնիվ, թողնված է միայն հատուկ բանագնացների մակարդակին, այսինքն՝ չեն ենթադրվում այլ շփումներ, մանավանդ, որ այս պահին չունենք դիվանագիտական հարաբերություններ: Արտաքին գործերի նախարարների հանդիպում այս պահին այնքան էլ հասկանալի չէր լինի ո՛չ հայկական, ո՛չ թուրքական կողմերի համար:

–Որոշիչ գործընթացը բանագնացների տիրույթում է գտնվում, այո՞:

-Այո՛:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան