ՌԴ-ն զրկվում է միլիարդավոր դոլարներից. ինչի կհանգեցնի ԱՄՆ-ի հրաժարումը ռուսական գազից ու նավթից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

ԱՄՆ-ն ընդլայնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակը՝ հրաժարվում է ռուսական արտադրության էներգակիրներից: Պաշտոնական Վաշինգտոնն արգելք է սահմանել ռուսական արտադրության նավթի, բնական գազի, հեղուկ գազի և ածխի ներկրման նկատմամբ: Արգելքը ներառում է նաև ռուսական էներգետիկայի ֆինանսավորումը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարեց, որ այս որոշումն ընդունել է բոլոր դաշնակից և գործընկեր երկրների հետ խնդիրը մանրամասն քննարկելուց հետո: Վաշինգտոնում գիտակցում են՝ արգելքը հանգեցնելու է Միացյալ Նահանգներում բենզինի գնաճին, բայց սա համարել են անհրաժեշտ քայլ:

2019 թվականին Ռուաստանից ԱՄՆ շուրջ 14 միլիարդ դոլարի նավթ ու նավթամթերք է արտահանվել, 2020-ին՝ շուրջ 9 մլրդ դոլարի, իսկ ահա 2021 թվականին արտահանման ծավալն աճել է՝ հասնելով 18 մլրդ դոլարի: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ից ՌԴ արտահանվել է ընդամենը 30 միլիոն դոլարի նավթ ու նավթամթերք: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի տվյալների բազայից:

Այս թվերը, որոնք չեն ներառում ԱՄՆ-ի գազի և ածխի ներկրման ցուցանիշները, վկայում են այն մասին, որ Ռուսաստանն արգելքից մեծ վնասներ է կրելու, որի մասին թվային տվյալներ դեռ չկան:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ ԱՄՆ-ի՝ ռուսական էներգակիրներից հրաժարվելը Ռուսաստանի տնտեսության համար խնդիրներ է առաջացնելու:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Արթուր Խաչատրյանի խոսքով՝ կնվազի Ռուսաստան մտնող փողի ծավալը:

Մեծ Բրիտանիան ևս մտադիր է հրաժարվել ռուսական նավթամթերքից: Լոնդոնը հայտարարել է, որ մինչև այս տարեվերջ կդադարեցնի ռուսական էներգակիրների ներկրումը, որը Բրիտանիայի սպառած էներգակիրների 8 տոկոսն է կազմում: Իսկ ահա Եվրոպական միությունում սպառվող նավթի ու գազի մոտ 40 տոկոսն է ռուսական: Եվրոպան այս պահին չի կարող ընդհանրապես հրաժարվել ռուսական էներգակիրներից, սակայն Եվրամիությունը մտադիր է մինչև տարեվերջ երկու երրորդով նվազեցնել կախվածությունը, ամբողջովին հրաժարվել՝ մինչև 2030 թվականը:

Ռուսաստանում տնտեսական բացասական զարգացումներն իրենց վատ ազդեցությունն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա: Մեծ է վտանգը, որ Հայաստանի համար գազի գինը ևս կաճի:

Եվրոպայում բնական գազի հազար խորանարդ մետրն այսօր վաճառվել է 2.000 դոլարով, Հայաստանը սահմանին նույն քանակի գազը ձեռք է բերում 165 դոլարով: Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին նվազում է ռուսական նավթի ու գազի նկատմամբ պահանջարկը: Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այս ֆոնին ԵՏՄ երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի համար գազի գինը էժանանա:

Անկախ Արևմուտքի պատժամիջոցներից՝ գազի ինքնարժեքը ՀՀ-ի համար չի նվազի, քանի որ Երևանն այլ տեղից գազ գնելու այլընտրանք չունի, նշում է Արթուր Խաչատրյանը և ահազանգում պարենային հնարավոր ճգնաժամի մասին, որը մինչև ամառ կարող է գրանցվել Հայաստանում՝ պայմանավորված Արևմուտք-Ռուսաստան հակամարտությամբ:

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող աննախադեպ ծավալի պատժամիջոցների պատճառով նվազելու է նաև Հայաստան մտնող դրամական փոխանցումների ծավալները:

Դեպի Հայաստան դրամական փոխանցումների ավելի քան 40 տոկոսը հենց Ռուսաստանից է գալիս: Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2021 թվականին շուրջ 2 միլիարդ 109 միլիոն դոլար փոխանցումներից 865 միլիոնը Ռուսաստանից է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան