Նրանք կարող են քանդել մեր տների, եկեղեցիների պատերը, բայց չեն հասնի մեր հոգուն․ Զելենսկու նոր ուղերձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսները « կարող են քանդել մեր տների, եկեղեցիների պատերը, բայց չեն հասնի մեր հոգուն»: Վերջինս նաև կոչ է արել հնարավորինս արագ Ուկրաինային տրամադրել մարտական ​​ինքնաթիռներ։ Այս մասին նա ասել է իր Telegram ալիքում տեղադրված տեսաուղերձում։

«14 օր լայնածավալ դաժան պատերազմ, ահաբեկչություն մեր ժողովրդի դեմ։ Քաղաքների ավերածություն, ամբողջ թաղամասերի շրջափակում, մշտական ​​ռմբակոծում։ 14 օր շարունակ կենսական որոշման բացակայություն։ Մենք նման որոշում կընդունեինք մեկ ժամվա ընթացքում, եթե անհրաժեշտ լիներ օգնել մեր բարեկամներին։ Ուկրաինան ռուսական ներխուժման առաջին օրից կրկնում է գործընկերներին․ եթե չփակեք երկինքը, դուք մեղավոր կլինեք այս աղետի համար»,- ընդգծել է Զելենսկին։

Վերջինս նշել է, որ Ռուսաստանը հրթիռներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ է օգտագործում խաղաղ բնակչության, քաղաքների և ենթակառուցվածքների դեմ։

«Աշխարհի մարդասիրական պարտքն է արձագանքել: Բայց որոշում չկա: Մենք երախտապարտ ենք Լեհաստանին այլընտրանքի համար՝ Ուկրաինային մարտական ​​ինքնաթիռներ տրամադրելու պատրաստակամության համար: Խնդիրը նյութատեխնիկական ապահովման մեջ է: Փաստորեն, տեխնիկական խնդիր է»,- ասել է նա:

«Լեհաստանը պաշտոնական որոշում ունի փոխանցել ինքնաթիռները համապատասխան բազա, ամերիկյան բազա։ Մենք նաև հաստատում ունենք, մենք բոլորս լսել ենք, լրատվամիջոցներից կարդացել ենք, որ Լեհաստանի հետ ամերիկյան կողմի պայմանավորվածությունը կա, այն ձեռք է բերվել։ Սակայն սրա հետ մեկտեղ մենք լսում են, թե Լեհաստանի առաջարկներն իբրև թե անհիմն են։ Եվ սա ասում են Վաշինգտոնում։ Այդ մասին մենք նաև ձեզ հետ կարդացել ու տեսել ենք։ Ե՞րբ է լինելու որոշումը։ Լսե՛ք․ մեզ մոտ պատերազմ է․․․ Սա պինգ-պոնգ չէ, սա մարդկային կյանքերի մասին է։ Մենք ևս մեկ անգամ խնդրում ենք․ լուծեք այն արագ։ Պատասխանատվությունից մի՛ խուսափեք, մեզ ինքնաթիռներ ուղարկեք»,- կոչ է արել Զելենսկին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան