Համաշխարհային պատերազմի վտանգ․ ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի «օդը փակելու» ռիսկերն ու խաղաղ բնակչության անարգել սպանդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

12-րդ օրն է՝ շարունակվում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Արդեն երրորդ փուլով ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն արդյունք չեն տալիս․ Պուտինը շարունակում է պնդել, որ այս պատերազմը կդադարեցնի միայն Ուկրաինայի, այսպես կոչված, «ապառազմականացման, ՌԴ-ին Ղրիմի միացման և Դոնբասի հանրապետությունների ճանաչման» պայմաններով: Իսկ մինչ այդ, Ուկրաինայի խաղաղ բանակիչները շարունակում են զոհվել կամ տեղահանվել այս սարսափելի պատերազմի հետևանքով։

Պատերազմի առաջին օրերին Ուկրաինայում մեծ էին ակնկալիքները, որ ռազմական գործողություններում կներգրավվեն նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զորքերը՝ չնայած այն հանգամանքին, որ և՛ ԱՄՆ նախագահը, և՛ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել էին, որ ուղղակի միջամտություն ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրում գործողություններին հնարավոր չէ։ Մտավախությունը հասկանալի էր՝ դա կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի։ Այնուհանդերձ, պատերազմի առաջին իսկ օրերին Կիևը պաշտոնապես դիմեց ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին՝ հատուկ ընթացակարգով անդամակցության համար, սակայն ի պատասխան նշվեց, որ դա երկարատև գործընթաց է և այս իրավիճակում հնարավոր չէ։

Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ ուղերձով դիմեց Արևմուտքին՝ կոչ անելով գոնե փակել երկինքը, այսօր նա իր կոչը կրկնեց նոր ուղերձում․ «Ինչքա՞ն նոր մահեր և կորուստներ են անհրաժեշտ՝ Ուկրաինայի երկինքը փակելու համար, ինչո՞վ են խաղաղ մարդիկ Խարկովում կամ Նիկոլաևում տարբերվում Համբուրգում կամ Վիեննայում ապրողներից, մենք սպասում ենք որոշման։ Մաքրել երկինքը․ կա՛մ ուժով, որը դուք ունեք, կա՛մ մեզ կտաք մարտական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք մեզ կտան անհրաժեշտ ուժը: Սա այն օգնությունն է, որն աշխարհը պետք է տրամադրի ոչ միայն Ուկրաինային, այլև ինքն իրեն՝ ապացուցելու, որ մարդկությունը հաղթելու է»:

Երեկ Միացյալ Նահանգները «կանաչ լույս» է վառել այն երկրների համար, որոնք կցանկանան Կիևին աջակցել, այսպես ասած, օդը փակելու հարցում: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ Վաշինգտոնը չի առարկի, եթե ՆԱՏՕ-ի այլ անդամներ ռազմական օդանավեր տրամադրեն Ուկրաինային։ Վարշավան, որը Վաշինգտոնի հետ երեկ այս հարցով քննարկում է ունեցել, այսօր հայտարարեց՝ Ուկրաինա կործանիչներ չի ուղարկի:

Զելենսկիին արձագանքել են նաև Բեռլինից: Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նշել է՝ կառավարությունը հրաժարվել է ՆԱՏՕ-ի ուժերի միջոցով ապահովել Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտին, միաժամանակ, հայտնել է, որ Զելենսկու առաջարկը ռիսկային է:

Վլադիմիր Պուտինի քայլերն անկանխատեսելի են, նշում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ նկատելով՝ Արևմուտքը փորձում է պատերազմի մասշտաբները չընդլայնել: Քաղաքագետը Զելենսկու հայտարարությունների ֆոնին նշում է՝ աշխարհը Ուկրաինային իր հետ կամ իր փոխարեն կռվելու խոստումներ չի տվել: Սակայն ԱՄՆ-ից, ԵՄ-ից և Կանադայից եղել է աննախադեպ ծավալի աջակցություն, այդ թվում՝ զինտեխնիկայի տեսքով, ինչը փոխել է պատերազմի ընթացքը:

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն էլ նկատում է՝ արևմտյան պատժամիջոցները վճռորոշ են լինելու պատերազմի ելքի համար: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ուղիղ ներգրավումն այս պատերազմում կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի:

Ավելի վաղ Պուտինը հրամայել էր միջուկային զենքը մարտական վիճակի բերել։ Թեև փորձագետները կանխատեսում են, որ սա ընդամենը Պուտինի կողմից միջուկային շանտաժ է, սակայն հաշվի առնելով ՌԴ ղեկավարի անկանխատեսելիությունը՝ լուրջ մտավախություն կա, որ ՆԱՏՕ-ի՝ պատերազմում ներգրավվելու դեպքում նա կարող է գնալ այդ կործանարար քայլին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան