Մասիսի ոստիկանները բացահայտել են 12 միլիոն դրամից ավելի ոսկեղենի կողոպուտը. մեկ անձ ձերբակալվել է

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 26-ին, ժամը 18.35-ին, 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Մասիս քաղաքի Հերացու փողոցում «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայից գողացել են ոսկյա զարդեր: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ անմիջապես դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբը․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոչ թե գաղտնի, այլ բացահայտ հափշտակություն էր: Կողոպուտը տեղի էր ունեցել ժամը 18.20-ին: Ոսկերչական խանութը փակելուց հետո տերը ոսկեղենը տեղավորել էր մեքենայի հետևի նստելատեղին, ու մինչ կքայլեր ու կնստեր «ԲՄՎ»-ն` լսել էր մի կնոջ աղաղակը, որ ոսկեղենը տարան… Տարեց վարորդը շրջվել ու նկատել էր, որ ոսկեղենն այլևս չկա: Նկատել էր նաև բակերի ուղղությամբ անհետացող երիտասարդի թիկունքը:

Կորուստը մեծ էր` ավելի քան 12 միլիոն դրամի: Առաջին հարցերից մեկը, որ հետաքրքրեց իրավապահներին, հետևյալն էր. մի՞շտ է խանութպանը ոսկեղենը նույն կերպ տեղափոխել: Պատասխանը սպասելի էր` ամեն օր:

Թեև կատարվածը կողոպուտ էր, սակայն կողոպտողի վերաբերյալ որևէ կողմնորոշիչ բան պարզել չհաջողվեց: Ամեն ինչ կատարվել էր արագ ու անսպասելի, հասկանալի էր, որ հանպատրաստից կատարված կողոպուտ չէր:

Հարուցվեց քրեական գործ, Մասիսի քրեական հետախույզներն էլ ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները, և շուտով ստացվեցին օպերատիվ տվյալներ, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ` «Օպել» մակնիշի իր մեքենայով: Փետրվարի 28-ին նա հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ մարմարաշենցին տարբեր օրերի հետևել էր խանութպանին և համոզվել, որ նա ամեն անգամ իր հետ տեղափոխում է ոսկեղենը: Ծրագրել էր իր քայլերը, նաև նշագծել անվտանգ փախուստի ճանապարհը` տեսահսկող սարքերից զուրկ փողոցներով ու բակերով: Մեքենան էլ կայանել էր խուլ մի տեղ, հետաքրքրասեր աչքերից հեռու:

Մարմարաշենցի երիտասարդը ձերբակալվել է, գողոնը մասամբ հայտնաբերվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`