ԱՄՆ-ն «կանաչ լույս է վառել» Ուկրաինային կործանիչներ տրամադրելու համար

Լուրեր

16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամներն իրավունք ունեն կործանիչներ ուղարկել Ուկրաինա, քանի որ ԱՄՆ-ն և դաշնակիցները շարունակում են իրենց ջանքերը՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել Ռուսաստանի ներխուժումից: Այս մասին տեղեցնում է cbsnews-ը։

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները լույս են ստանում»,- ասել է Բլինքենը «Face the Nation»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի կառավարությունը կարող է կործանիչներ ուղարկել Ուկրաինա։

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Լեհաստանի հետ պայմանավորվածության վրա՝ Ռուսաստանի ներխուժման ֆոնին Ուկրաինային ինքնաթիռներ մատակարարելու վերաբերյալ:

«Մենք այժմ դիտարկում ենք կործանիչների հարցը, որոնք Լեհաստանը կարող է տրամադրել Ուկրաինային և քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել նրանց կարիքները բավարարելու համար, եթե իրականում նրանք որոշեն տրամադրել այդ կործանիչներն ուկրաինացիներին: Ի՞նչ կարող ենք անել, ինչպե՞ս կարող ենք օգնել, որպեսզի նրանք լիցքավորեն այն ինքնաթիռները, որոնք մատակարարում են ուկրաինացիներին», – ասել է Բլինքենը լրագրողներին կիրակի օրը Մոլդովա կատարած այցի ժամանակ:

«Ես չեմ կարող խոսել ժամանակացույցի մասին, կարող եմ պարզապես ասել, որ մենք շատ ակտիվ աշխատում ենք դրա շուրջ»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահը եւս մեկ անգամ կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին փակել ուկրաինական երկինքը։

Շաբաթ օրը Զելենսկին մասնակցել է ԱՄՆ օրենսդիրների հետ Zoom հանդիպմանը, որի ընթացքում նա հորդորել է իր երկրին տրամադրել ռազմական ինքնաթիռներ և էմբարգո սահմանել ռուսական նավթի վրա։ Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ դա կարող է լինել վերջին անգամը, երբ իրեն ողջ են տեսնում։