Արցախում ԿԸՀ նիստ է գումարվել՝ ՏԻՄ արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Լուրեր

09.02.2026 | 18:20
ԱՄՆ փոխնախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 18:18
Վենսը պաշտոնական այցով Երևան Ժամանեց // Զինծառայողի ծեծի դեպքով վարույթ է հարուցվել. ԼՈՒՐԵՐ
09.02.2026 | 18:15
Գոլ, ինքագոլ, կարմիր քարտ՝ նորամուտի խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 18:11
Մանրամասներ` Փաշինյան-Վենս հանդիպումից․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
09.02.2026 | 18:06
Մեկնարկել է Փաշինյան-Վենս առանձնազրույցը
09.02.2026 | 18:05
Ադրբեջանը և Սլովակիան ականանետների գնման պայմանագիր են ստորագրել
09.02.2026 | 17:56
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
09.02.2026 | 17:55
Ուկրաինայում զոհվել է ՌԴ-ի կողմից կռվող «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը
09.02.2026 | 17:51
Ովքեր են դիմավորել Վենսին օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:50
ԱՄՆ փոխնախագահ Վենսից ակնկալում ենք՝ Բաքվին ճնշել, որ պատանդառված հայերն ազատ արձակվեն․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:40
Վենսը Երևան է ժամանել կնոջ և երեխաների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:36
Ջոկովիչը հիացել է Ռաֆայել Հարությունյանի սանի ելույթով ձմեռային Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:29
Ադրբեջանում քաղբանտարկյալները բաց նամակ են հղել Թրամփի վարչակազմին՝ Վենսի այցին ընդառաջ
09.02.2026 | 17:24
ԱՄՆ պատվիրակության ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց»-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 17:17
WTA․ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է
Բոլորը

2022 թվականի մարտի 4-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ. տեղեկացնում են ԱՀ ԿԸՀ-ից:

«Նիստին ներկա էին ԿԸՀ 6 անդամներ: Հանձնաժողովի երկու անդամներ նիստից բացակայում էին հարգելի պատճառներով:

Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի՝ Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի ավագանու անդամների 2022 թվականի ապրիլի 10-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում:

Նախապես ծանոթանալով նիստում քննարկվող հարցի հետ՝ հանձնաժողովի անդամները հաստատեցին ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ողջ ընթացքին վերաբերվող նորություններին և փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ cecnkr.am և ֆեյսբուքյան էջում»,- ասված է հաղորդագրությունում: