Քաոս՝ «մեկ դուբլով»․ հայաստանյան կինոշուկան կարող է վնասներ կրել արևմտյան արգելքներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Ամերիկյան Walt Disney, Warner Bros, Sony Pictures ընկերությունները Ուկրաինայում ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով կասեցրել են իրենց ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում: Հետագա բիզնես-որոշումներն ընդունվելու են՝ ելնելով իրավիճակի փոփոխությունից։

«Մոսկվա» կինոթատրոնի մենեջեր Անահիտ Խաչատրյանի խոսքով` այս պահի դրությամբ Հայաստանի նկատմամբ արգելքների մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա, սակայն, եթե դրանք, այնուամենայնիվ, լինեն, հայաստանյան կինոթատրոնները կհայտնվեն քաոտիկ իրավիճակում, քանի որ հնարավորություն կունենան ցուցադրելու բացառապես տեղական կամ եվրոպական ֆիլմեր, որոնց քանակը մեծ չէ: Մեր կինոթատրոնների ֆիլմացանկերում առյուծի բաժինը հենց ամերիկյան ֆիլմերինն են` ռուսերեն թարգմանությամբ:

«Եվրոպական ֆիլմերը հիմնականում ցուցադրում ենք փառատոնների ընթացքում։ Չենք ուզում կանխատեսումներ կատարել, բայց եթե արգելքները նաև մեր երկրի վրա տարածվեն, կինոթատրոնային ոլորտում բավական մեծ կոլապս կառաջանա»,-կինոթատրոնի մենեջերը։

Կինոքննադատ, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ նկատում է`եթե հայաստանյան կինոթատրոնները ստանան սուբսիդիաներ` ճգնաժամային ժամանակահատվածը հաղթահարելու համար այն տեսլականով, որ ապագայում մեզ մոտ կներմուծվի նոր կինոմշակույթ` առանց ռուսերեն հնչյունավորման, դա կարող է արդյունավետ լուծում լինել:

Նրա խոսքով` եթե ռուսերեն հնչյունավորմամբ ամերիկյան ֆիլմերի ցուցադրման արգելքները Հայաստանի վրա ևս տարածվեն` մենք երկու ճանապարհով կարող ենք գնալ` թարգմանել և ենթագրերով ցուցադրել ամերիկյան ֆիլմերը կամ հնչյունավորել հայերեն: Կարեն Ավետիսյանը, անդրադառնալով ռուսական կինոշուկային, կանխատեսում է, որ այն կարող է ժամանակավորապես հայտնվել իզգոյի կարգավիճակում, սակայն, միևնույն ժամանակ, այս դաշտում հնարավոր է սկսվեն նոր պրոցեսներ, ինչպես, օրինակ, խորհրդային տարիներին. արդյունքում ավելի կսրվի բևեռացումը ընդհատակյա և պաշտոնական ֆիլմերի միջև:

Ի դեպ, հայտնի է, որ Կաննի միջազգային կինոփառատոնը, որը Ֆրանսիայում այս տարի անցկացվելու է մայիսի 17-28-ը, որոշում է կայացրել Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով չընդունել Ռուսաստանից պաշտոնական ներկայացուցիչների:

Ուկրաինայում ռազմական գործողությունների նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտել է նաև Եվրոպական կինոակադեմիան` հայտարարելով, որ միանում է Ռուսաստանի նկատմամբ գլոբալ պատժամիջոցների կիրառմանը և ամբողջությամբ սատարում է ռուսական ֆիլմերը բոյկոտելու վերաբերյալ Ուկրաինական կինոակադեմիայի կոչը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան