Հայտնի է` ով է Ուկրաինայում զոհված հայը. հայերի միության փոխնախագահը մանրամասներ է պատմում

Լուրեր

22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
Բոլորը

Factor TV-ի հետ զրույցում  Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը հաստատեց ավելի վաղ տարածված տեղեկությունը, որ  ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել։  Ըստ Մկրտչյանի տեղեկությունների՝ զոհվածը Խերսոնի բնակիչ է, միջին տարիքի տղամարդ։  Վահիկ Սողոմոնյանն ընտանիքի հետ էր ապրում։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ասում է՝  տեղեկություն չունեն, թե դեպքն ինչպես է պատահել։

Անդրադառնալով Խերսոնում տիրող իրավիճակին՝ Մկրտչյանն ասաց, որ քաղաքը շրջափակված է, սննդի ու դեղորայքի խնդիր կա: Նրա տեղեկացմամբ՝ գրեթե նույն պատկերն է նաև Կիևում․ «Տրանսպորտը, մետրոն գրեթե չեն գործում, կայարանները օգտագործվում են որպես ապաստարաններ»։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը ներկայացնում է, թե Ուկրաինայի որ քաղաքներում է ավելի ծանր իրավիճակ․

«Ուկրաինայի արևելյան հատվածներում հոսանքի, ջրի խնդիր կա։ Խարկովում, Չեռնիգովում ծանր իրավիճակ է։ Չեռնիգովը շրջափակման մեջ է, բայց ռուսները քաղաք չեն մտնում․ ուկրաինական դրոշ է ծածանվում։ Ռուսները մտել են Խերսոն, հանդիպել են քաղաքապետի հետ ու հեռացել կենտրոնից, բայց քաղաքը շրջափակման մեջ է»,- պատմեց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան