Եթե պահելու տարբերակ չկար, 2018-ին դիմեիք ժողովրդին, ասեիք․ Գեղամ Նազարյանը՝ իշխանություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱԺ լիագումար նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձավ երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին և ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդանը, թե ով իրեն «հող հանձնող» համարի, նրա հետ մատ թափ տալով է խոսելու:

«Ի՞նչը խանգարեց, որ դիմեք ժողովրդին, բացատրեք ու ասեք այն, ինչ որ այսօր եք փորձում ասել: Ասեիք՝ սիրելի՛ հայրենակիցներ, այդ շրջանները պահելու տարբերակ չկա, հակառակը արյունահեղությունն է և շատ ավելի մեծ տարածքների կորուստը: Ինչո՞ւ չարեցիք:  Այդ նույն ժողովուրդը, որին դուք այդքան սիրում էիք, և բոլորին վարչապետ էիք անվանում, Ձեզ վստահում էր։ Անգամ հայտարարել էիք, որ Արցախի հարցը բոլորս միասին՝ հրապարակում ենք լուծելու։

Դուք ո՛չ կարողացաք նորմալ բանակցել, ո՛չ էլ կարողացաք տղերքի կյանքը փրկել, Շուշին փրկել, Հադրութը փրկել: Ու այսքանից հետո մեր վրա մատ եք թափ տալի՞ս։ Մատ եք թափ տալիս Աբգարի հոր վրա, զրկում ձայնի իրավունքից և դուրս հրավիրում դահլիճից միայն նրա համար, որ կոչ էր անում խորհրդարանը չսարքել ագրեսիայի գեներատոր:

Ո՞ւմ վրա էիք մատ թափ տալիս, Սեյրան Օհանյանի՞, որն Արցախ է ազատագրել, Գեղամ Մանուկյանի՞, որի որդին մինչև պատերազմի վերջն ու դրանից հետո Արցախում կռվում էր, Արմեն Չարչյանի՞, որը հազարավոր կյանքեր է փրկել, Սյունիքի մեր ընկերների՞ վրա:

Հայերենը թուրքերենից հատուկենտ փոխառություններ ունի, որոնցից են «թալան» և «թալանչի» բառերը։ Հոգնել ենք, անկեղծ եմ ասում, հոգնել ենք այդ բառերից, այդքան մի՛ ասեք, հատկապես  այս ամբիոնից թուրքերեն այդ բառերը մի՛ օգագործեք: Եթե կան տնտեսական հանցագործություններ, թող զբաղվեն դրանով համապատասխան մարմինները։ Անդադար մի՛ բղավեք թալան, թալանչի, մի՛ կրկնեք այդ գարշելի թուրքերեն բառերը։

ԱԺ ամբիոնի մոտից մատ թափ չեն տալիս, առավել ևս մուրճ՝ լինի այն պողպատյա, ոսկեզօծ, թե թղթե. խորհրդարանը դրա տեղը չէ, չի կարելի։ Որևէ մեկն իրավունք չունի ԱԺ-ն արժեզրկել ու ամբիոնից սպառնալ, վիրավորել ու մատ թափ տալ, ոչ ոք իրավունք չունի, առավել ևս նա, ով պետության ղեկավար է, ում նայում են նաև դպրոցականներ, ուսանողներ, բոլորը և օրինակ վերցնում։

Չի կարելի ոտնատակ տալ անցյալը, այն անցյալը, որտեղ եղել են հաղթանակներ, ազատագրում, նաև սխալներ և ողբերգություններ: Բայց չի կարելի նենգափոխել կամ ջնջել անցյալը… Չի կարելի արժեզրկել հերոսներին»,- նշեց Գեղամ Նազարյանը՝ հիշեցնելով, որ Մեծ պահքի օրերն են և կոչ անելով չար արարքները թոթափել, վերջ տալ չարագործություններին:

Մանրամասները՝ տեսանյութում: