Բրիտանական ընկերությունը դադարեցրել է Բայկոնուրից իր բոլոր արբանյակների արձակումը
Քաղաքականություն
03.03.2022 | 20:16Բրիտանական OneWeb ընկերության տնօրենների խորհուրդը քվեարկել է Բայկոնուր տիեզերակայանից իր արբանյակների բոլոր պլանավորված արձակումները կասեցնելու օգտին: Այս մասին ասվում է հինգշաբթի օրը OneWeb-ի թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
«OneWeb-ի խորհուրդը քվեարկել է Բայկոնուրից բոլոր արձակումների դադարեցման օգտին»,- հայտնել են ընկերությունից։
Ավելի վաղ Roscosmos-ը OneWeb-ի բաժնետերերից Մեծ Բրիտանիայի կառավարության դուրս գալը պայման էր անվանել նրա արբանյակների արձակման համար, ինչը կապված է «Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Թագավորության թշնամական դիրքորոշման հետ»։
Տաթև Ֆռանգյան