ՌԴ-ն ոչնչացնում է քաղաքները․ լուրջ հակամարտություն է Արևմուտքի դեմ Ուկրաինայում․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Իրավունքի և ազատության» կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն է։

-Պարո՛ն Հարությունյան, տեսնելով պատերազմի, ռմբակոծության տակ հայտնված Ուկրաինայի միլիոնավոր մարդկանց դժբախտությունն ու տառապանքը, դուք ի՞նչ զգացումներ եք ունենում։ Երկու տարի առաջ նույնը զգում էինք մենք՝ Արցախի և ՀՀ-ի ժողովրդի մաշկի վրա էր նույն հարվածն զգացվում, և մենք ա՛յն ժողովուրդն ենք, որ լավագույնս պիտի հասկանա հիմա պատերազմից տուժող ուկրաինացիներին։

-Աշխարհի նորմալ ժողովուրդները պետք է հասկանան, որ պատերազմը դաժան բան է, բայց մարդկությունն այնպիսին է, որ պատերազմներից խուսափել չի կարող։ Դեպքից դեպք պատերազմներ են սկսում մեզ ծանոթ և հեռու միջավայրերում։ Որքան հեռու են մեզնից այդ պատերազմները, այնքան քիչ են ազդում։ Բայց պատերազմներն անընդհատ են՝ Աֆրիկայում, Ասիայում են պարբերաբար ընթանում։ Ուկրաինան մեզ մոտ է, հարազատ է, հեռու չի։

-Ուկրաինայում գրեթե կես միլիոնի հասնող հայ համայնք ունենք, որոնք ապահովում են ակտիվ շփումը Հայաստանի հետ, հետևաբար՝ մեզ վրա մեծ չափով է անդրադառնում այդ պատերազմը։

-Այո, մեծ համայնք ունենք, նրանք մեզ հարազատ են, մենք ենք հարազատ նրանց, և բնական է՝ դա ավելի շատ սուր պիտի զգայինք և այդպես սուր էլ զգում ենք։ Ուղղակի գիտեք, որ Ուկրաինան՝ ի տարբերություն ՀՀ-ի և Ադրբեջանի, երկիր էր, որն ապրում էր Եվրոպայի սրտում և չուներ թշնամիներ։ Այդպես էր պատկերացումն աշխարհի մասին Ուկրաինայի կողմից, և նրան աշխարհն էր այդպես ճանաչում։ Եվ ինքն էր այդպես իրեն ճանաչում, որ կարող էին գնալ հակասություն, մրցակցություն, բայց թշնամություն՝ ոչ։

-Այսօր ուկրաինացիներին է Ռուսաստան պետությունը մեղադրում, թե իբր լարել են թշնամանքը։

-Դա չհասկանալուց է, և որևէ երկիր՝ ինչքան էլ հզոր լինի, իրավունք չունի իրենից փոքրերին կամ իրենից թույլերին թելադրել իր կամքը։ Չկա՛ այդպիսի իրավունք, այլ խնդիր է, որ ՌԴ-ն իրեն ադպիսի իրավունք է վերապահում։ ՌԴ-ն, օրինակ, իրեն իրավունք է վերապահել թելադրել իր հարևան և ոչ հարևան ժողովուրդներին, թե ինչպես պետք է նրանք ապրեն, ինչպես պետք է կազմակերպեն իրենց կյանքը։ Ընդ որում՝ այդ թելադրանքի առանցքը հետևյալն է՝ «Տվե՛ք մեզ ձեր ապագան տնօրինելու իրավունքը»՝ ինչպես մեզ հետ են վարվում, ինչպես վարվում են մեր հարևան երկրների հետ, ինչպես փորձեցին վարվել Վրաստանի հետ։ Եթե հանկարծ որևէ երկիր դեմ է արտահայտվում, ապա ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում այդ երկրին իրենց պատկերացումներով պատժել՝ պատերազմ են հայտարարում այդ երկրներին, հարձակվում են, ոչնչացնում են, ռմբակոծում են։ Հիշենք՝ 2008 թվականի Վրաստանի օրինակը։ Հայաստանին և Ադրբեջանին, շահարկելով Ղարաբաղի հարցը, ՌԴ-ն միշտ կարողացել է պահել իր ուղեծրում՝ բորբոքելով թշնամանքը, նույն կարգի գործողություններ միջին Ասիայում են կատարել։

-Նիկոլ Փաշինյանը, որ պարբերաբար խոսում է խաղաղության դարաշրջան բացելուց և Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություն սկսելու պատրաստակամության մասին Է հայտարարում, ուժ կգտնի՞ իր մեջ՝ փակելու կոնֆլիկտի էջը։ Կասկածո՞ւմ եք՝ եթե անհրաժեշտ եղավ հայերն ու ադրբեջանցիները միմյանց մորթեն 15 տարի հետո, հաստատապես առիթ է գտնվելու։ Այսինքն՝ կա ական, որը պարբերաբար պայթեցվելու է։ Եվ արդյո՞ք լուծումը միայն Փաշինյանից է կախված։

-Նիկոլ Փաշինյանով միայն պայմանավորված չի։ Նա կարող էր և ապագայում էլ գուցե կարող է ունենալ հնարավորություն՝ կոնֆլիկտը լուծելու։ Երկու-երեք պայման է պետք՝ ինքը պետք է մտածի կոնֆլիկտի ուղղությամբ, հասկանա, որ դա պետք է լուծի։ Ես դա չեմ տեսնում։ Մեզ թելադրում են, թե ինչպես և որ ուղղությամբ պետք է գնանք։ Մենք թելադրանքների տակ ենք։ Ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, ես չեմ կարողանում հասկանալ, որովհետև գործողություններում չկա տրամաբանություն, ես չեմ տեսնում։ Ես միշտ եմ կողմ եղել խաղաղությանը, երկխոսությանը, բայց այդ երկխոսությունը, երբ ես ասում էի՝ այն ուրիշ Հայաստան էր, այսօր Հայաստան է, որն իր անունից խոսելու իրավունք չունի։ Այսօր Հայաստան է, որն իր բոլոր լիազորություններն է վերապահել ՌԴ-ին, որին զրուցակիցները չեն վերաբերվում այնպես, ինչպես կվերաբերվեին՝ ինչպես 2020 թվականից առաջ։ Մենք էապեստարբերվում ենք Ուկրաինայից, որ վզին փաթաթել են պատերազմ, իսկ մեր պատերազմը մենք ենք հրահրել։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահը ևս եկավ պոպուլիզմով, բայց նա պատերազմի 2-րդ, 3-րդ օրը դարձավ պետական գործիչ։ Նա ստիպեց դիմացինի հոգսը չհասկացող Արևմուտքին պարտադրել օգնել իրեն, և ճիշտ շեշտադրումների արդյունքում նրանք մտել են խաղի մեջ և այս խաղը շատ լուրջ է։ Սա արդեն ռուս-ուկրաինական պատերազմ չի։ Պատերազմը տեղի է ունենում Ուկրաինայի տարածում, ՌԴ-ն կրակում է խաղաղ բնակիչների վրա, ոչնչացնում է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքները, բայց հակամարտությունն Արևմուտքի և ՌԴ-ի միջև է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան