Մեր ժամանակ բանակցվածից կրկնակի ավելը տվել եք․ ընդդիմադիր պատգամավորը՝ իշխանություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

«Երբ որ դուք ասում եք՝ նախորդ նախագահների ժամանակ խոսվել է յոթ շրջանների փոխանցման կամ հանձնման մասին, շատ կարևոր առանձնահատկություն կա, վստահ եմ, որ գոնե դուք դա գիտեք, բայց, որպես կանոն, այդ մասին չեք խոսում»,-ԱԺ լիագումար նիստում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցադրմանը, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանակցել են Արցախի յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու մասին, ստացվում է, որ նրանք էլ պոտենացիալ հողատունե՞ր են։

«Այդ առանձնահատկությունն այն է, թե ինչ ունեինք բանակցային գործընթացի փաթեթում՝ 90-ականներից սկսած,  2000-ականներին․ ի՞նչ ենք ունեցել 2018թ, երբ իշխանության ղեկը ստանձնել եք դուք:

Երբ դուք բանակցային գործընթացը մեկնաբանում եք տարածքները հանձնելու՝ յոթ շրջանների տրամաբանության ներքո, իրականում մինչև 2018թ. բանակցություններն ընթացել են ոչ թե տարածքները հանձնելու, այլ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, դրա միջազգային ճանաչման, Արցախի ապագայի որոշակիացման պայմաններում։

Ձեզ հիշեցնեմ, որ 2020թ. պատերազմից հետո մենք ոչ միայն կորցրել ենք Կազանի փաստաթղթում ամրագրված հինգ շրջանները, այլև Շուշին` իր գյուղերով, Հադրութն՝ ամբողջությամբ, նաև Մարտակերտից ութ գյուղ, Ասկերանի ենթաշրջանի ութ գյուղ, մի քանի գյուղ էլ Մարտունու շրջանից։

Ձեր իշխանության օրոք մեր ժամանակ բանակցված հնարավոր փոխանցվելիք տարածքներից կրկնակի ավելին է հայտնվել Ադրբեջանի օկուպացիայի տակ»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև ընդգծեց, որ Խծաբերդը, Հին թաղերը, Սանասարն ու Կովսականը նոյեմբերի 9-ի փաստաթղթով հանձնման ենթակա չէին:

«Ավելին՝ անցած տարի ադրբեջանական զորքերը, առանց դիմադրության,  շվշվացնելով մտան Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք, 41 կմ տարածք հայտնվեց ադրբեջանական վերահսկողության տակ… Սուր ճոճելով իրականությունը չի փոխվելու… Պատմությունը մնում է, արձանագրումները մնում են»։

Մանրամասները՝ տեսանյութում: