ՌԴ-ն խոսում է ՆԱՏՕ-ի հետ ուղիղ բախման վտանգի մասին․ պատերազմի 8-րդ օրը

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Անցած գիշեր Կիևում և Ուկրաինայի մյուս քաղաքներում կրկին միացվել է օդային տագնապի ազդանշանը, պայթյուններն ու հրթիռակոծությունները ողջ գիշեր չեն դադարել։ Հարյուր հազարավոր մարդիկ գիշերել են նկուղներում և մետրոյում։ Իսկ Չեռնիգովում արկն ընկել է նավթաբազայի վրա, տուժածների վերաբերյալ տեղեկատվություններ առայժմ չկան, սակայն խոշոր հրդեհ է բռնկվել։

Ուկրաինական աղբյուրները նշում են, որ վերջին 24 ժամերի ընթացքում ռուսական կողմից հրթիռահրետակոծության ինտենսիվությունը էականորեն մեծացել է։ Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևն էլ հայտարարում է՝ ռուսական զորքերը մտել են քաղաք, բայց այն մնում է ուկրաինական դրոշի տակ։  Հերթական ուղերձով է հանդես եկել նախագահ Զելենսկին։

«Մենք այն ժողովուրդն ենք, որ մեկ շաբաթում խառնեց թշնամու բոլոր ծրագրերը, մենք նրանց կանգնեցրինք։ Գերի ընկած ռուս զինվորները չգիտեն, թե ինչու են եկել Ուկրաինայի տարածք, նրանք շփոթված երեխաներ են, որոնց Կրեմլն օգտագործում է։ Ես շնորհակալություն եմ հայտնում այն քաղաքների բնակիչներին, որոնք փակել են ռուսական տեխնիկայի ճանապարհը։ Իմ հրամանագրով Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհվել 15 զինվորականի, որոնցից 9-ը՝ հետմահու»,- ասել է նա։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն առավոտյան հայտարարություն է տարածել, հայտնելով՝ ՌԴ զինծառայողները, խուսափելով մարտական բախումներից, փորձում են հասնել Կիևի հյուսիսային ծայրամաս։

Ռուսական կողմն առաջին անգամ խոսել է մարդկային կորուստների մասին։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ պատերազմական գործողությունների ընթացքում այս պահին ունեն 498 զոհ և 1597 վիրավոր։  Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղեկություններով ռուսական կողմի կորուստներն ավելի մեծ են՝ շուրջ 6000։ Իր հերթին ՌԴ ՊՆ-ն պնդում է՝ այս ընթացքում մոտ 3000 ուկրաինացի զինվոր է զոհվել, 3700-ը՝ վիրավորվել։

Ռազմական գործողություններին զուգահեռ՝ ռուսական կողմը հայտարարում է ռուս-ուկրաինական բանակցությունների 2-րդ փուլի մասին, որը սպասվում է այսօր Բրեստի մոտ։ Ըստ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվելու է հրադադարի և հումանիտար միջանցք կառուցելու թեման։ Ուկրաինան, սակայն, դեռ չի հաստատել իր մասնակցությունը․ նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հայտարարել էր, որ բանակցություններից առաջ Ռուսաստանը պետք է դադարեցնի ուկրաինական քաղաքների ռմբակոծությունները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան