ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա. Տիգրան Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
Բոլորը

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մենք հետևում ենք զարգացումներին, բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ, վաղ է գնահատական տալը, ընթացքից պարզաբանումներ կլինեն։ Ես կարող եմ պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են Ֆինանսների նախարարության իրավասությանը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։

Հարցին, թե Հայաստանի համար կարո՞ղ է ստեղծվել ճգնաժամ, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն օր հետևում են իրավիճակին. «Դուք տեսնում եք, որ յուրաքանչյուր օր իրավիճակ է փոխվում, մենք պետական բյուջեի թե՛ եկամտային, թե՛ ծախսային կողմին հետևելով՝ հայտարարելու ենք անելիքների մասին։

Պետական բյուջեի մասին օրենքն է նախատեսում այն ապահովության բարձիկը, որը կառավարությունը պետք է օգտագործի համապատասխան իրավիճակներում։ Նախ, դա պահուստային ֆոնդն է, որը  կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել է և օգտագործում է այնպիսի հարցերի կարգավորման համար, որոնք առաջանում են չկանխատեսված հանգամանքներում։

Մենք ընթացքից կներկայացնենք բոլոր այն անելիքները, որոնք Ֆինանսների նախարարության իրավասության սահմաններում պետք է քննարկվեն և ապահովեն համապատասխան որոշումներով»,- նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: