ՌԴ-ն լուրջ կորուստներ ունի՝ կադիրովականների, ոստիկանների են տարել մարտի․ կռվում են «կատոկի» ռազմավարությամբ․ Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

ՌԴ ՊՆ-ն այսօր հայտնել է, թե շարքից հանել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1502 օբյեկտ։ Ուկրաինական պաշտոնական աղբյուրները հայտարարում են՝ ոչնչացվում են ռուսական ուժերը Կիևին մոտենալու կես ճանապարհին։

«Երբ Պուտինն ասում է, թե Ուկրաինան ապառազմականացնելու նպատակ ունի՝ ատոմային զենքի հերթապահության հրաման է տալիս, ի՞նչ է նկատի առնվում»,- Factor TV-ի հարցազրույցում «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովն այսպես է պատասխանում հարցին․ «Ապառազմականացումը չեզոք ստատուսն է, ինչը նշանակում է՝ ռազմական դաշինքներ չպիտի լինեն ո՛չ ՆԱՏՕ-ի հետ, ո՛չ ՌԴ-ի։ Մոսկվայի տեսանկյունից՝ Ուկրաինան պիտի լինի բուֆեր, և թույլ չի տրվի, որ հրթիռներ տեղակայվեն Ուկրաինայի տարածքում, և շատ արագ հարվածեն ՌԴ մայրաքաղաքին»։

Վովա Վարդանովի գնահատմամբ՝ Ուկրաինայի փաստացի զինաթափման է ձգտում ՌԴ-ն, սակայն այդ խնդիրը լավ չեն լուծում․ «ՌԴ-ն հայտարարում է, որ Ուկրաինայի ռազմական օբյեկտներ է ոչնչացրել որոշակի թվով, այո՛, բայց նայում ես՝ պահեստին են հարվածել, պատուհանները ջարդված են, բայց շենքը կանգուն է։ Բացի այդ՝ ուկրաինացիները պահեստներից տեղափոխել են տեխնիկան տարբեր խորհրդատուների հորդորով»։

Ռազմական ծառայության փորձ ունեցող Վովա Վարդանովը ռուսական բանակի ռազմավարությանը «կատոկ» անունն է տալիս, որի նպատակը ցանկացած գնով հաղթանակն է։ Իսկ ի՞նչ չափով է ՌԴ բանակը կատարում իր խնդիրը։

«Իմ գնահատմամբ՝ մոտ 80 հազար զորք է մտցրել Ուկրաինա Ռուսաստանը, թեև 150-ից 170 հազարի չափ ուժ էր կուտակել։ ՌԴ-ի վիճակն այդքան էլ հրաշք չի՝ ինքը լուրջ կորուստներ ունի, և որոշակիորեն դանդաղել են իր պլանները, թե չէ քաղցր կյանքից չէ, որ ոստիկանական զորքեր, կադիրովականների են բերել մարտի դաշտ։ Որոշակի զոհեր ունեն և բանակի պոտենցիալը պահպանելու խնդիր կա»,- ասում է Վովա Վարդանովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան