Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցություն է տրամադրում տեղահանվածներին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Մարտի 2-ից՝ Հայկական կարմիր խաչի ընկերության աջակցությամբ, մեկնարկում է 2020թ. Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը։ Սահմանված գումարը (20 000-ական և 40 000-ական ՀՀ դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար, հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։

Ընդհանուր առմամբ կանխիկ դրամական աջակցություն կստանա 8491 տեղահանված անձ, որից 3631-ը՝ 1-ին փուլում (Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ):

2-րդ փուլը կմեկնարկի օրերի ընթացում՝ ներառելով մնացած 4860 անձին (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ):

Բոլոր քաղաքացիները տրամադրված աջակցության վերաբերյալ կծանուցվեն SMS հաղորդագրության միջոցով:

Դրամական աջակցության թիրախային խմբերը հետևյալն են.

• Անչափահասները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40.000 դրամ,
• այլ քաղաքացիներ՝ անկախ տարիքից և սեռից՝ ամսական 20.000 դրամ։

Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 466,000,000 ՀՀ դրամ:

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն: