Թեժ վիճաբանություն ԱԺ-ում՝ Փաշինյանի ելույթից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ թեժ վիճաբանություն սկսվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև:

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը կոչ արեց ոչ կոռեկտ, վիրավորական արտահայտութուններ չանել, և հարցուպատասխանը շարունակել հանգիստ միջավայրում: Նա նկատողություն հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանին և Արամ Վարդևանյանին զրկեց հարց տալու իրավունքից և դուրս հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճից:

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը: Կառավարության հետ հարցուպատասխանն ավարտվեց:

Հիշեցնենք՝ Հռիփսիմե Ստամբուլյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ  Արցախի 75 տոկոսը հանձնելով թշնամուն, թշնամուն անցած դաշտում են մնացել նաև հացահատիկի պաշարները, և հարցրեց, թե ինչ քայլեր են արվում հացահատիկի խնդիրը լուծելու համար՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով պնդմանը, թե Արցախի 75 տոկոսը թողել են թշնամուն, ընդդիմությանը մեղադրեց Արցախը հանձնելու մեջ:

Նա պահանջեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից հրապարակային պաշտոնական դիրքորոշում հայտնել.  «Ի վերջո Սանասար է՞, թե Կուբաթլու»։

«Ինչու են 20 տարի ձեր լիդերները բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ… Ձեր ընդունած մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ կետ առաջին՝ յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին:

Հիմա ասեք, ա՛յ դավաճաններ, էդ հողերը, հայրենիքը խի՞ եք գնացել դրել սակարկությունների վրա: Որ հացահատիկի գործ անե՞ք: Ասեք պաշտոնապես:

Եթե պաշտոնապես չհաստատեք, որ Սանասար է, ոչ թե Կուբաթլու, ուրեմն հայրենիքի դավաճանության հոդվածով ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրգործ հարուցվի… Հերիք է գաք այստեղ ու կոկորդիլոսի արցունքներ թափեք… Էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, ա՛յ թալանչիներ»:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ստամբուլյանը հիշեցրեց, որ նա գործադիր է, որը պարտավոր է օրենսդիրի հարցերին պատասխան տալ՝ կոչ անելով «մատ թափ չտալ, ձայնի տոնայնությունը չբարձրացնել»։

Փաշինյան էլ հակադարձեց. «Ով ինձ ասի՝ հող եմ հանձնել, ես այդ մարդկանց հետ մատով եմ խոսելու ու մատով եմ խոսացել»:

Նիկոլ Փաշինյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և հիշեցրեց, որ գործող իշխանության օրոք է եղել Արցախի կորուստ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Օհանյանին. «Տո Ձեր ղեկավարության ժամանա՞կ ինչ է եղել, եթե Սանասար էր, ինչո՞ւ էիք գանցել հանձնում, մադրիդյան սկզբունքներում դուք եք գրել, դուք եք եղել ՊՆ նախարար՝ «կանսերվի կոկոշներով» դիրքներն ամրացնելով: Որեմն ձեր չափը իմացե՛ք, հերի՛ք եղավ, բոլ եղավ…»:

Մանրամասները՝ տեսանյութում: