Նախագահը պետք է աշխատի սփյուռքի հետ, կարծիքներ լսի. Իշխան Զաքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

«Պետք է գտնենք այս բարդ պատմական փուլի և բազմաթիվ կենսական խնդիրների լուծման բանալին. Սահմանադրությամբ սահմանափակ լիազորություններով նախագահն այս առումով ունի մեծ առաքելություն»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը:

Նրա խոսքով՝ չպետք է վախենալ և խուսափել տհաճ ու դժվար հարցադրումներից: «Պետք է սկսել բաց և խորքային երկխոսություն հայկական աշխարհում, աշխատել Սփյուռքի հայկական կառույցների հետ և պատրաստ լինել լսելու թե՛ առաջարկներ, թե՛ դժգոհության խոսքեր»,- նշեց Զաքարյանը՝ կարևորելով նախագահի առաքելությունը:

«Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը գտնվում է բովանդակային ճգանժամի մեջ, եթե Հայաստանում շատերը խոսում են ներքին բարիկադների մասին, ապա Սփյուռքում խոսք է գնում խորքային տրանսֆորմացիաների մասին, որի էությունը միասնականության խախտումն է հայկական միասնական պետության գաղափարի արժեզրկումը. այդ ընթացքը պետք է շտապ կասեցնել, ինչը հնարավոր է ջանքերի համատեղմամբ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ նախագահի ինստիտուտը կարող է գեներացնել նոր լուծումներ:

Մանրամասները՝ տեսանյութում: