Իրենց պահվածքը գնահատում եմ, քաղաքական դիրքորոշում է. Խաչատուրյանը՝ ընդդիմության բացակա լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկմանը խորհրդարանական ընդդիմությունը ներկա չէ: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին հարցրեց, թե ինչպես է գնահատում ընդդիմության վարքագիծը:

«Քաղաքական դիրքորոշում է: Այդ տրամաբանությամբ եմ առաջնորդվում: Քանի որ անկուսակցական եմ, քաղաքական գնահատականների դաշտ չպետք է մտնեմ: Քաղաքական իրենց այս քայլով գուցե փորձ է իշխանությանը ոչ լեգիտիմացնելու խնդիր դնել: Բայց մի կարևոր բան կա. Ազգային ժողովին ընտրել է ժողովուրդը: Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը ձևավորում է ժողովուրդը: Սա շատ կարևոր հանգամանք է:  Տարբեր ցանկություններով, իմիտացիաներով փորձ է արվում այլ կերպ ներկայացնել իշխանությանը, բայց դա որևէ նշանակություն չունի, որովհետև կա ընտրված իշխանություն»,- ասաց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ ժողովրդավարական երկրներում որոշումները կայացնում է մեծամասնությունը, իսկ փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնության որոշումների կայացմանը:

«Չենթարկվելու ձևերից մեկը համարենք բացակայությունը: Սա ավելի կհեշտացնի մեր պահվածքը, խոսքը: Բայց դա չի նշանակում, որ ես պատրաստ չեմ լինելու իրենց հետ հանդիպել: Նախագահի ինստիտուտն այն հարթակն է, որտեղ պետք է երկխոսություն տեղի ունենա, և այդ երկխոսությունը որևէ մեկին պիտի առավելություն չտա»,- նշեց նախագահի թեկնածուն:

Մանրամասները՝ տեսանյութում: