Խաչատրյանի անվան 18-րդ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի երաժիշտներ

Լուրեր

12.12.2025 | 23:31
Պուտինի օգնականը չի բացառել պատերազմի ավարտից հետո Դոնբասի ապառազմականացումը
12.12.2025 | 23:18
Լրագրողները նույնականացրել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ավելի քան 155,000 ռուս զինծառայողների անունները
12.12.2025 | 23:06
Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
12.12.2025 | 23:01
Եվրամիությունն անժամկետ սառեցրել է Ռուսաստանի ակտիվները․ AP
12.12.2025 | 22:49
Ալեն Սիմոնյանը 1 օրում պատգամավորներին և ԱԺ աշխատակցիներին պարգաևատրելու 2 կագադրություն է ստորագրել
12.12.2025 | 22:31
Ադրբեջանի պատվիրակությունը ստուգում է անցկացրել Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում
12.12.2025 | 22:12
Այրվել է ավտոմեքենա. կա տուժած
12.12.2025 | 21:56
Ադրբեջանցի ակտիվիստները դիմել են Եվրախորհրդարանի նախագահին՝ երկրում մարդու իրավունքների վատթարացման, բռնաճնշումների հարցով
12.12.2025 | 21:38
Դեպի վիզաների ազատականացում․ Հայաստանը Եվրոպոլում կապի սպա կնշանակի
12.12.2025 | 21:13
Երևանի զինանշանի ու դրոշի գույները կդառնան ավելի «խաղաղ». նախագիծն ավագանու նիստի օրակարգում է
12.12.2025 | 21:05
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
12.12.2025 | 21:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ. Կբացվի՞ ՀՀ-Ադրբեջան սահմանը. բանակցվում է Բաքվից նավթի գնումը. ի՞նչ նոր զարգացում սպասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 20:53
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
12.12.2025 | 20:45
Առողջության «գինը»․ որքան են պահելու ձեր աշխատավարձից. ՏԵՍԱՆՅՈւԹ
12.12.2025 | 20:41
Իրանը վճռական է Ռուսաստանի հետ գործընկերային համաձայնագիրը կատարելու հարցում. Փեզեշքիանը՝ Պուտինին
Բոլորը

Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծ համբավ վայելող երաժիշտներ։ Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի թավջութակ մասնագիտությամբ և ինչպես միշտ կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։

Մրցույթի ժյուրիի կազմում են ջութակահար, պրոֆեսոր Էդուարդ Վուլֆսոնը, ում աշակերտները մեծ նվաճումներ են ունենում միջազգային մրցույթներում, դիրիժոր, Թել Ավիվի համալսարանի Բյուխման-Մետայի անվան երաժշտական դպրոցի թավջութակի և կամերային երաժշտության ուսուցիչ, նույն համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Դմիտրի Յաբլոնսկին, Վերբիեր փառատոնի հիմնադիր-տնօրեն Մարտին Էնգստրոմը, 1999 թվականից Մարիինյան թատրոնի գլխավոր թավջութակահար Օլեգ Սենդեցկին, վինագործների պատրաստած թանկարժեք ջութակների, ալտերի և թավջութակների շուկայում առաջատար գործակալություններից մեկի՝ «Reuning & Son»-ի ղեկավար Քրիստոֆեր Րունինգը, թավջութակահար, Ֆ. Լիստի անվան կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Իշտվան Վարդայը, հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախմբի ղեկավար, թավջութակահար Արամ Թալալյանը, թավջութակահար Յին Ջաոն։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեծ ճանաչում ունի երաժշտական աշխարհում, ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրեր ներկայացնող երիտասարդ երաժիշտներ։ Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երաժիշտներին, նրանց տալ մասնագիտական առաջընթացի հնարավորություն, ինչպես նաև հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականին դարձել է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ: Ֆեդերացիան հեղինակավոր երաժշտական ընտանիք է, որը, ի թիվս այլ բարձրակարգ մրցույթների, հյուրընկալում է Եղիսաբեթ թագուհու մրցույթը, Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթը, Չայկովսկու անվան միջազգային մրցույթը և այլն: