Միջուկային պատերազմի շեմին․ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը․ զրույց Դավիթ Սանասարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանն է

-Պարո՛ն Սանասարյան, արդեն հինգ օր Ուկրաինայի տարածքը ՌԴ-ն վերածել է պատերազմի մեծ թատերաբեմի։ Ողջ աշխարհը սպասում է՝ ի՞նչ արդյունք կտա Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող Պրիպյատի շրջանում մեկնարկած Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունը։ Ըստ Ուկրաինայի՝ բանակցությունների նպատակն անհապաղ հրադադարի հաստատումն ու ռուսական զորքերի՝ Ուկրաինայի տարածքից դուրսբերումն է։ Արդյո՞ք դիրքորոշումներն այնքան հակադիր են, որ արդյունքը զրոյական է լինելու։

-Ռուսաստանն այլ ընթացք էր սպասում պատերազմից և ենթադրելի էր, որ ցանկանում էին բլից-կրիգով ամբողջությամբ վերցնել Ուկրաինան և Արևմուտքի հետ խոսել այլ լեզվով։ Բայց դա տեղի չունեցավ՝ առաջին օրվա հաջողություններից հետո ռուսական զորքերը հանդիպեցին բավականին ծանր հակահարվածների և հասան նրան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց, որպեսզի ատոմային զենքը բերեն մարտական վիճակի։ Սա պարզագույն շանտաժ է, և երկրորդը՝ խոսում է այն մասին, որ իրենց հզոր բանակի միֆը քանդվել է և չեն կարողացել հասնել հաջողության։

Թե ինչ արդյունք կլինի այսօր, ես չեմ ուզում կանխատեսումներ անել, հույս ունենանք՝ կգնան խաղաղության, բայց և՝ շատ մեծ հույս չունեմ։ Ես կարծում եմ, որ ուկրաինական կողմը հետքայլի շատ տեղ չունի, ռուսական կողմն էլ մտել է մի տեղ, որտեղից հետքայլը բավականին բարդ է լինելու։ Այսօր տեսանք ռուսական ռուբլու պատմական գահավիժումը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը շատ մեծ ընտրություն չունի։ Միգուցե՝ մի քիչ էլ փորձի թպրտալ, երկար չի տևի։ Այս պատերազմում եթե անգամ ռազմական որոշակի հաջողություն ունենա Ռուսաստանը, իսկ պատերազմում միայն ռազմական կոմպոնենտը չէ, մեծ հաշվով պատերազմն ի սկզբանե էլ տանուլ է տվել։

-Իսկ Ուկրաինան նահանջելու տեղ չունի, որովհետև այդ նահանջը լինելու է իր սուվերեն տարածքներից վերջնականապես հրաժարվելո՞ւ գնով։

Եթե պատերազմը լիներ Ռուսաստանի սահմանների վրա, միգուցե այդտեղ լիներ որոշակի զիջումների տեղ, բայց ամբողջ պատերազմական թատերաբեմը ողջ Ուկրաինայի տարածքն է, և այս պարագայում հետքայլը ո՞րն է լինելու։

-Եթե երեք-չորս ամիս առաջ փորձ արվեր պնդել, որ գլոբալ մեծ բախում է տեղի ունենալու՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանը ռազմական հարձակում է գործելու, գուցե քչերը հավատային այս սցենարին։ Գերիշխող սպասումը կարծես այն էր, որ Պուտինը կբավարարվեր Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելով։ Ինչո՞ւ գնացին մեծ էսկալացիային, և հիմա փաստացի ատոմային զենք կիրառելու սպառնալիքը ՌԴ-ի կողմից իրակա՞ն է դառնում։

-Ես նույնպես այս հարցում սխալ եմ մտածել, ես կարծում էի՝ ուղղակի ուժերի ցուցադրում կլինի, որ ինչ-որ բան պոկեն, բայց չէի կարծում, որ ՌԴ նախագահը նման սխալ քայլերի հաջորդականությամբ ռիսկի տակ կդնեն և ես կարծում եմ, որ այդ պատերազմը քանդեց բանակի միֆը։ Հասկանալի է, որ որոշակի օգնություն սպառազինության տեսքով ստանում է Ուկրաինան, բայց չմոռանանք, որ գործ ունենք աշխարհի՝ անուն հանած բանակներից մեկի հետ։ Ուղղակի թերագնահատեցին Ուկրաինային հնարավորությունները և ես կարծում եմ, որ առաջին օրվա մեծ թափով առաջ գնալն իրենց տանելու է մինչև վերջ։

-Պատերազմի հինգերորդ օրն է, սակայն կարծես թե ՌԴ-ին չի հաջողվել Ուկրաինայի խոշոր քաղաքներ գրավել, խոսքը մինչ այս գնացել է մանր և ստրատեգիական իմաստով՝ ոչ մեծ նշանակությամբ բնակավայրերի մասին։

-Սա խոսում է նաև այն մասին, որ բանակները կոռումպացված են եղել  և այն պատրաստությունը, որ պետք է տեսնեին, այն տեխնիկական գիտելիքները որ պետք է ունենային, չեն տիրապետում փաստորեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան