«Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի նախագիծն է, դրա համար էլ բերել է ընդդիմությունը». Վլ. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց դեմ քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ներկայացրած՝ Ձերբակալվածների և կալանավորված անձանց պահելու մասին նախագծին:

«Այս նախագիծը բերելու նպատակը ոչ թե ինչ-որ բովանդակային արդյունք ստանալն է, այլ որոշակի առումով շոուի էլեմենտներ ապահովելն է, և ամբողջ քննարկումը վերաբերում էր ոչ թե նախագծին, խնդիր լուծմանը, այլ կոնկրետ դեպքերին, դրվագներին, նրան, թե ով ինչ ելույթ է ունեցել և ինչ հարցադրումներ է արել այս կամ այն հարթակում. խնդիրը իրավական չէ, քաղաքական է»,- նշեց Վարդանյանը:

Նա նաև ընդգծեց, որ գործող օրենսդրությամբ փաստաբանները և բազում այլ սուբյեկտներ (այդ թվում՝ պատգամավորները) իրավունք ունեն անարգել այցելել ձերբակալված և կալանավորված անձանց:

Վարդանյանի դիտարկմամբ՝ եթե այս օրենքի հետ կապված իրավական խնդիր լինել, Վարդևանյանը հարցը կուղարկեր ՍԴ: «Այս նախագիծը գալիս է մի պարզ պատճառով. այս նախագծի ակունքներում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագիծն է: Եվ դրա համար անընդհատ բերում և սա դարձնում են քննարկման առարկա, որևիցե այլ հիմնավորում չկա… Նպատակը իրավական լուծում գտնելը չէր, այլ քաղաքական դիսկուրս կազմակերպելն էր»,- նշեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: