Մարտեր են ընթանում եվրոպական տարածաշրջանի ամենամեծ ատոմակայանի շուրջ, եթե այստեղ ինչ-որ բան պատահի, արդեն ոչ մեկին սոլիդարություն պետք չի լինի․ գերմանացի վերլուծաբանը՝ Ուկրաինային Արևմուտքի օգնության մասին

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

Եվրոպական միությունը դեռ ֆինանսավորում է պատերազմը, քանի որ շարունակում է Ռուսաստանից նավթ և գազ գնել։ Factor.am-ի հետ զույցում նման կարծիք է հայտնում Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի ուսումնասիությունների կենտրոնի գերմանացի վերլուծաբան Անդրեաս Ումլանդը։

«Ուկրաինայի ուզածը հիմա Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցներն են։ Կարծում եմ, որ այդ առումով լավ կլինի, որ փակվի «Հյուսիսային հոսք-1»-ը։ Այդ դեպքում հնարավոր կլինի Ռուսաստանից Եվրոպա գազ արտահանել այլ ճանապարհներով, օրինակ՝ Ուկրաինայով։ Եվրոպան կարող է ասել՝ «մենք կգնենք քո գազը, բայց դու այն պետք է Ուկրաինայով մեզ հասցնես»։ Դա կարող է օգտակար լինել, որ Ռուսաստանը ցանկանա բանակցել Ուկրաինայի հետ,- նշում է վերլուծաբանը և հավելում․ Ռուսաստանն այդ փողի կարիքն ունի․ նրանց ամբողջ տնտեսությունը հիմնված է էներգետիկ ոլորտի եկամուտների վրա։ Ռուսաստանն ավելի շատ կարիք ունի, որ իր գազն արտահանվի Եվրոպա, քան Եվրոպան՝ ռուսական գազ գնելու։ Իհարկե, այդ դեպքում Եվրոպան ավելի թանկ է վճարելու, բայց այնպես չէ, որ ընտրության հնարավորություն չի ունենալու»։

Անդրեաս Ումլանդը վստահ է, որ ուկրաինացիները ոչ մի դեպքում չեն համակերպվի ռուսական իշխանություն ունենալու հեռանկարի հետ․

«Պուտինը ցանկանում է Կիևում ունենալ ռուսամետ իշխանություն, դրա համար նրանք հարձակվել են Կիևի վրա։ Բայց եթե դուք ուկրաինացիներին ճանաչում եք, կհասկանաք, որ դա անհնար կլինի։ Ուկրաինացիներն անցյալում իրենց նախագահներին վռնդել են, և հիմա էլ ակնհայտ է ուկրաինացների տրամադրությունը․ անգամ եթե ռուսները գրավեն Կիևը, ինչ-որ մեկին դնեն այնտեղ, միևնույն է՝ ոչ ոք չի հետևի այդ կառավարության հրամաններին։ Ուկրաինացիները կկռվեն նրանց դեմ»։

Ըստ Ումլանդի՝ եթե Կրեմլի ցանկությունն է ամեն գնով Կիևում իշխանություն ունենալ, ապա դա պետք է լինի ահաբեկչական բնույթի, քանի որ այդ դեպքում կարիք են ունենալու իրենց հետ բերել նաև զորքեր, որ ապահովեն իրենց անվտանգությունը։

Գերմանացի վերլուծաբանի դիտարկմամբ՝ ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինի վարչակազմը մտածում է, թե կարողանալու է դիմագրավել պատժամիջոցներին, ինչպես 2008-ին Վրաստանի դեպքում, ապա 2014-ին Ղրիմ ներխուժելու ժամանակ։

«Նրանք գուցե հիմա էլ հույսները կապել են պահուստային միջոցների հետ, գուցե կարծում են, որ գազի, նավթի արտահանման շնորհիվ կկարողանան դիմագրավել, բայց եթե կիրառվի նաև SWIFT համակարգից Մոսկվային անջատելը, ապա ռուսական տնտեսությունը լրջագույն խնդիրներ կունենա»,- նկատում է Ումլանդը։

Գերմանացի վերլուծաբանը կարծում է, որ Պուտինին կանգնեցնելու Արևմուտքի՝ մինչ այս կիրառած գործիքակազմը, որն ավելի շատ սոլիդարության շրջանակներում է, բավարար չէ․

«Կան անհապաղ լուծման անհրաժշտություն զգացող խնդիրներ, որոնց նկատմամբ մոտեցումն այլ պետք է լինի։ Մարտեր են ընթանում եվրոպական տարածաշրջանի ամենամեծ ատոմակայանի`Զապորոժիայի շուրջ: Եթե այստեղ ինչ-որ բան պատահի, արդեն ոչ մեկին սոլիդարություն պետք չի լինի։ Սա արդեն վերաբերում է ազգային անվտանգությանը։ Բացի այդ, կա նաև գաղթականների խնդիրը․ հիմա նրանք հազարավորներ են, բայց ինչ կանենք, եթե միլիոններով գան։ Ո՞վ է այդ գաղթականներին ընդունելու։ Սա ո՛չ մեր սոլիդարության, ո՛չ մեր արժեքների, ո՛չ էլ մեր սկզբունքների մասին է, այս խնդիրների լուծումն արդեն մեր ազգային շահերից է բխելու»,- ընդգծում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Ուկրաինայի դեմ պատերազմի՝ նախկին ԽՍՀՄ երկրների վրա ազդեցությանը՝ Անդրեաս Ումլանդը կարծիք է հայտնում, որ այդ երկրներն ավելի քիչ են ցանկանալու մերձենալ Ռուսաստանի հետ։ «Օրինակ՝ Մոլդովային, Վրաստանին, անգամ Ղազախստանին վախեցնելու է Ռուսաստանը։ Իհարկե, դեռ պատերազմի չորրորդ օրն է, դժվար է շատ բան կանխատեսելը, բայց իմ կարծիքը տեղի ունեցողի վերաբերյալ այն է, որ Ռուսաստանը մեկուսանալու է»։

Հռիփսիմե Հովհաննիսյան