Ռուսական բանկերը կանջատվեն SWIFT համակարգից․ գերտերությունների ընդունած նոր պատժամիջոցները

Լուրեր

29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
29.03.2026 | 10:15
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտում հաղթել է Ջորջիո Պուլասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 10:12
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
Բոլորը

ԱՄՆ-ի, Եվրոպական հանձնաժողովի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության և Կանադայի ղեկավարները պատժամիջոցների նոր փաթեթ են ընդունել ընդդեմ Ռուսաստանի։

Նրանց համատեղ հայտարարության տեքստը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում։ Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ․

«Մենք՝ Եվրոպական հանձնաժողովի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության, Կանադայի և Միացյալ Նահանգների ղեկավարներս դատապարտում ենք Պուտինի ընտրած պատերազմն ու հարձակումն Ուկրաինայի ինքնիշխան ժողովրդի վրա։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կառավարության և ուկրաինացի ժողովրդի կողքին Ռուսաստանի ներխուժմանը դիմակայելու նրանց հերոսական պայքարի ընթացքում։

Ռուսաստանի սանձազերծած պատերազմը հարձակում է միջազգային հիմնարար նորմերի վրա, որոնք գերակշռում են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, և որոնք մենք պարտավոր ենք պաշտպանել: Մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին և միասին կապահովենք, որ այս պատերազմը Պուտինի համար ռազմավարական ձախողում դառնա։

Անցած շաբաթ, մեր դիվանագիտական ​​ջանքերին և հավաքական աշխատանքին զուգահեռ՝ պաշտպանելու մեր սահմանները և աջակցելու Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին նրանց պայքարում, մենք, ինչպես նաև մեր մյուս դաշնակիցներն ու գործընկերներն ամբողջ աշխարհում, խիստ միջոցներ ձեռնարկեցինք ՌԴ հիմնական կառույցների, բանկերի, և այս պատերազմը կառուցողների դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։

Քանի որ ռուսական ուժերը սանձազերծում են իրենց հարձակումը Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա, մենք վճռական ենք շարունակել Ռուսաստանին այնպիսի ծախսեր պարտադրել, որոնք այդ երկիրն ավելի կմեկուսացնեն միջազգային ֆինանսական համակարգից և մեր տնտեսություններից: Մոտ օրերս այդ միջոցառումները գործի կդրվեն։

Մենք, մասնավորապես, պարտավորվում ենք ձեռնարկել հետևյալ միջոցները.

Առաջին․ մենք պարտավորվում ենք ապահովել, որ ընտրված ռուսական բանկերը հեռացվեն SWIFT համակարգից: Սա կապահովի, որ այդ բանկերը կտրվեն միջազգային ֆինանսական համակարգից, դրանով կվնասվի նրանց՝ գլոբալ գործունեություն ծավալելու կարողությունը:

Երկրորդ՝ մենք պարտավորվում ենք կիրառել սահմանափակող միջոցներ, որոնք կկանխեն Ռուսաստանի Կենտրոնական բանկին իր միջազգային պահուստները տեղաբաշխելու այնպիսի ձևերով, որոնք խաթարում են մեր պատժամիջոցների ազդեցությունը։

Երրորդ՝ մենք պարտավորվում ենք գործել այն մարդկանց և կազմակերպությունների դեմ, ովքեր նպաստում են Ուկրաինայում պատերազմին և Ռուսաստանի կառավարության վնասակար գործունեությանը։

Մենք պարտավորվում ենք միջոցներ ձեռնարկել՝ սահմանափակելու քաղաքացիության վաճառքը, այսպես կոչված, ոսկե անձնագրերը, որոնք թույլ կտան Ռուսաստանի կառավարության հետ կապ ունեցող հարուստ ռուսներին դառնալ մեր երկրների քաղաքացիներ և մուտք ունենալ դեպի մեր ֆինանսական համակարգեր:

Չորրորդ, մենք պարտավորվում ենք առաջիկա շաբաթ ստեղծել անդրատլանտյան աշխատանքային խումբ, որը կապահովի մեր ֆինանսական պատժամիջոցների արդյունավետ իրականացումը` բացահայտելով և սառեցնելով պատժամիջոցների ենթարկված անձանց և ընկերությունների ակտիվները, որոնք գոյություն ունեն մեր իրավասության շրջանակներում:

Որպես այս ջանքերի մի մաս, մենք պարտավորվում ենք կիրառել պատժամիջոցներ և՛ ֆինանսական, և՛ կիրառման այլ միջոցներ Ռուսաստանի կառավարությանը մոտ գտնվող ռուս պաշտոնյաների և էլիտաների, ինչպես նաև՝ նրանց ընտանիքների նկատմամբ: Մենք նաև կներգրավենք այլ կառավարություններ և կաշխատենք հայտնաբերելու և խափանելու ապօրինի ձեռք բերված շահույթի տեղաշարժը, ինչպես նաև մերժելու այդ անձանց՝ իրենց ունեցվածքը թաքցնելու հնարավորությունն ամբողջ աշխարհի իրավասություններում:

Վերջապես, մենք կուժեղացնենք և կհամակարգենք պայքարն ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի այլ ձևերի դեմ:

Մենք ուկրաինացի ժողովրդի կողքին ենք այս մութ ժամին։ Այս միջոցառումներից զատ՝ մենք պատրաստ ենք հետագա այլ միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար Ուկրաինայի վրա իր հարձակման համար»։