Ֆրանսիան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր միջոցների մասին

Լուրեր

18.12.2025 | 16:53
«Շտկում եմ խառնաշփոթը». Թրամփը նախատոնական ուղերձում գովաբանել է իրեն, իսկ Բայդենին մեղադրել խնդիրների համար
18.12.2025 | 16:49
Եկել ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը, կարծում եմ՝ չենք ձերբակալվելու․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 16:45
Բախում թույլ չտալու համար ենք այստեղ. Խուդինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 16:44
Դավիթ Խուդաթյանը` Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 16:35
Կրեմլը՝ Թուրքիայի կողմից ռուսական C-400-ները վերադարձնելու մասին 
18.12.2025 | 16:27
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին
18.12.2025 | 16:16
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
18.12.2025 | 16:15
Ինչ է կատարվում Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 16:04
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ շփումներ է ծրագրում․ Պեսկով
18.12.2025 | 15:55
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 901 միլիարդ դոլարի ռեկորդային պաշտպանական բյուջեն
18.12.2025 | 15:46
Ենթադրենք՝ բռնի ուժով կաթողիկոսին հեռացրին Մայր աթոռից, հետո՞․ սա խայտառակություն է աշխարհի առաջ․ Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:40
Արմեն Գրիգորյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ
18.12.2025 | 15:36
ԱԱ-2022-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային է լինելու
18.12.2025 | 15:28
Պատրաստ եմ ընդունել իր արժանապատիվ հեռացումը ապահովելու օրակարգով․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 15:24
Ոստիկանական պատ՝ Մայր Աթոռում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի պաշտպանության խորհրդի նիստում հանդես է եկել ՌԴ-ի դեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների ուժեղացման օգտին, այդ թվում՝ SWIFT համակարգին առնչվող, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:

Ֆրանսիայի նախագահը «խոսել է «եվրոպացիների և ամերիկացիների հետ համաձայնեցված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների ուժեղացման, ինչպես նաև ռուսների ֆինանսական ակտիվների սառեցման ազգային միջոցների օգտին»: Բացի այդ, Մակրոնը հանդես է եկել նոր միջոցների օգտին, որոնք պետք է ձեռնարկվեին եվրոպական գործընկերների հետ՝ կապված Swift համակարգի հետ», – փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Reuters-ին եվրագոտու Կենտրոնական բանկի աղբյուրը հայտնել էր, որ համաշխարհային SWIFT վճարային համակարգից Ռուսաստանին անջատելու որոշումը կընդունվի մի քանի օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու մասին, իսկ փետրվարի 24-ին Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ: Ի պատասխան՝ արևմտյան երկրները սկսել են պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ։