ՈւԵՖԱ-ն խզում է «Գազպրոմի» հետ բազմամիլիոնանոց հովանավորչական պայմանագիրը

Լուրեր

06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշում է կայացրել խզել ռուսական «Գազպրոմի» հետ հովանավորչական համաձայնագիրը:

Ինչպես հաղորդում է The Times պարբերականը, կազմակերպությունը պայմանագրի չեղարկման գործընթացը սկսել է դեռ փետրվարի 25-ի երեկոյան: Նման որոշման պատճառը ռուսական բանակի ներխուժումն է Ուկրաինայի տարածք։

Նշենք, որ «Գազպրոմը» ՈՒԵՖԱ-ի հովանավորն է 2012 թվականից։ Անցյալ տարվա մայիսին միությունը նոր եռամյա համաձայնագիր է կնքել ընկերության հետ 40 մլն եվրոյի չափով:

Այսպիսով, խզելով պայմանագիրը` ՈՒԵՖԱ-ն չի ստանա մոտ 100 մլն եվրո, սակայն կազմակերպությունում պատրաստ են գնալ այդ քայլին ՝ հաշվի առնելով Ուկրաինայի իրավիճակը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ն Սանկտ Պետերբուրգից 2021/22 Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխել է Փարիզ:

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Դրան հետևեցին նոր՝ խիստ պատժամիջոցների մասին Արևմուտքի հայտարարությունները։