Դուրս եկե՛ք, դա մեր տարածքն է․ ադրբեջանցիները պահանջում են լքել Խրամորթը

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Արդեն երեք օր է՝ ադրբեջանցիները Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջում են լքել գյուղը․ Factor.TV-ի հետ զրույցում ասաց Արցախի Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։

«Ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հարակից տարածքում՝ Աղդամի շրջանում, բարձրախոսներով փորձում է խուճապ առաջացնել գյուղում և ասում է, որ պետք է լքեք գյուղը, եթե մտածում եք ձեր և ձեր հարազատների առողջության մասին։ Ասում են՝ վտանգավոր է այստեղ, դո’ւրս եկեք մեր տարածքներից, որովհետև դա Ադրբեջան է»,- մանրամասնեց Թադևոսյանը։

Նա տեղեկացրեց, որ ոստիկանության ծառայողները այս պահին էլ գտնվում են Խրամորթում։

«Բնակիչների շրջանում խուճապ չկա, ոչ ոք չի լքել գյուղը, որովհետև խրամորթցիները գիտակցում են, որ փորձ է արվում խուճապ առաջացնել, որպեսզի իրենք լքեն գյուղը»,- ընդգծեց ՆԳ նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետը։

Թադևոսյանի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահներն այս պահին բանակցում են ադրբեջանական կողմի հետ, որպեսզի նրանք դադարեցնեն սադրանքները։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ էին բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ: Կրակոցների հետևանքով վնասվել էր տրակտորի հետևի անվադողը։ Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը մեզ հայտնել էր, որ ադրբեջանցիները ոչ միայն կրակում են, այլև ուղղակիորեն սպառնում են և արգելում դաշտում աշխատել։

Արփի Հակոբյան