Միայն ռուս ժողովուրդը կարող է կանգնեցնել Պուտինին․ ամերիկացի վերլուծաբանը՝ Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի մասին

Լուրեր

16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
16.12.2025 | 21:17
Կիևը Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական «ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո». Զելենսկին հայտարարել է, որ տարածքների  շուրջ «դեռևս կոնսենսուս չկա»
16.12.2025 | 21:00
Փաշինյանը հրաժարվեց Մինսկի խմբում բանակցությունից, Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց հարձակվել Արցախի վրա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:45
Անհիմն են արգելվել ցույցերը․ 2020-ին հայտարարված ռազմական դրության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:36
Ստորագրվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը
16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
16.12.2025 | 20:08
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
16.12.2025 | 20:00
Ցինի՛զմ է Լավրովի պնդումը․ ասա՛ մեկ դաշնակից, ում ՌԴ-ն չի դավաճանել․ ո՞ւր է Արցախը, եթե մեզ չեք դավաճանել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարեց Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու մասին։ Կրեմլի գործողություններին անմիջապես հաջորդել են արևմտյան երկրների կողմից հայտարարություններ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ մեկ անգամ չէ, որ ուղերձով դիմել է միջազգային հանրությանը՝ առարկայական աջակցության համար և կոչ արել Մոսկվային՝ սկսել բանակցություններ իր հետ։ Պատերազմի երկրորդ օրն արդեն ռուսական զորքը Կիևի մատույցներում է, դիվերսիոն խմբերն արդեն ներթափանցել են Ուկրաինայի մայրաքաղաք։ Այն արդեն թևակոխել է պաշտպանական փուլ։

Factor.am-ը Ուկրաինայի շուրջ իրավիճակի, դրա պատճառների և հետևանքների մասին զրուցել է  ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի նորագույն պատմության վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ, Մոսկվայում Financial Times-ի և Wall Street Journal-ի նախկին թղթակից Դեյվիդ Սաթերի հետ։

-Պարո՛ն Սաթեր, չնայած ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել էր, որ Ռուսաստանը ներխուժելու է Ուկրաինա, փորձագիտական դաշտում այս մասին թերահավատություն կար։ Այնուամենայնիվ, Պուտինը որոշեց սկսել լայնամասշտաբ պատերազմ Ուկրաինայի դեմ։ Ինչ եք կարծում՝ ո՞րն է դրա պատճառը։

-Նա իշխանության ղեկին է արդեն 22 տարի։ Ռուսաստանում բազմաթիվ դժհոգություններ կան, կոռուպցիա, անօրինակություններ, և այնտեղ ցանկացած ղեկավար հասկանում է, որ կոռումպացված իշխանության շուրջ հասարակությանը հավաքելու համար պետք է պատերազմ սկսի։ Սա մի բան է, որ Ելցինն էլ էր հասկացել, դրա համար սկսեցին Չեչնիայի դեմ պատերազմը։ Պուտինն էլ, ի վերջո, իշխանության եկավ Չեչնիայի դեմ երկրորդ պատերազմի արդյունքում։ Հիմա էլ Պուտինը իշխանության մնալու համար նույն տակտիկան է ընտրել։ Դա հազարավոր մարդանց կյանք է արժենալու, սակայն դա նրան չի անհանգստցնում։

-Արևմտյան երկրները բավականին կոշտ արձագանքեցին Պուտինի գործողություններին, եղան քննադատություններ, պատժամիջոցներ։ Արդյո՞ք դրանք բավարար են, որքա՞ն հեռու կարող է գնալ Ռուսաստանը, և ի՞նչը կարող է կանգնեցնել նրան։

-Միայն ռուս ժողովուրդը կարող է կանգնեցնել Պուտինին։ Եթե Ռուսաստանի իշխանությունները սկսել են լայնամասշտաբ ներխուժում Ուկրաինա, նշանակում է, որ նրանց չի անհանգստացնում Արևմուտքի արձագանքը, և նրանք պատրաստ են ահաբեկիչ երկիր որակվելուն։ Ռուսաստանն արդեն մեկուսացված է արտաքին աշխարհից։ Այստեղի իշխանությունների համար ամենակարևոր բանն իշխանության մնալն է։

1990-ականներին էլ, երբ հարձակվում էին բնակելի շենքերի վրա, ռուսաստանյան քաղաքական էլիտան պարզ հասկացնում էր՝ ցանկանում են միայն իրենց իշխանությունը պահել։ Հիմա էլ, երբ ներխուժման համար որևէ պատճառ չկա, դժվար կլինի նրանց կանգնեցնելը։

-Արևմուտքը մինչ պատերազմը ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել է Ուկրաինային։ Բայց նկատելի է, որ Ուկրաինայի համար հիմա դժվար է դիմադրելը ռուսական ուժերին։ Ի՞նչ ապագա եք կանխատեսում Կիևի համար։

-Արևմուտքը ռազմատեխնիկական աջակցությունը կշարունակի, բայց թե որքան կկարողանան ուկրաինացիները կռվել ռուսների դեմ, պարզ չէ։ Նրանք օդի կառավարում չունեն։ Կարծում եմ, որ, ամեն դեպքում, ռուսները չեն կարողանա ամբողջ Ուկրաինայով կռվել։ Այն մեծ երկիր է։ Ուկրաինային չափազանց բարդ ժամանակներ են սպասվում: Պուտինը պատերազմ է սկսել մի երկրի դեմ, որը չափերով իրենից փոքր է, ուժով՝ թույլ, և դա անում է, նորից եմ կրկնում, իշխանությունը պահելու համար։

-Այս օրերին շատ է հնչում կարծիք, որ Ռուսաստանը միայն Ուկրաինայի դեմ չի պատերազմում, նա այս պատերազմով նաև մարտահրավեր է նետում Արևմուտքին։ Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ։

-Այո՛, կա նման բան, բայց դա երկրորդական հարց է։ Պուտինի իրական նպատակն է այս ճանապարհով իր իշխանությունը պահելը։

-Դուք հավանական համարու՞մ եք, որ Ուկրաինայից սկսված պատերազմը կարող է վերածվել Երրորդ համաշխարհայինի։

-Կա նման վտանգ, բայց կարծում եմ, որ Արևմուտքը պատերազմ չի ցանկանում։ Հուսով եմ, որ Պուտինն էլ է հասկանում, որ դա իր համար էլ վերջն է լինելու։

-Պարո՛ն Սաթեր, ի՞նչ կարծիք ունեք ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականության մասին։ Ի՞նչ է Վաշինգտոնը ցանկանում ստեղծված իրավիճակում։

-Միացյալ Նահանգները ցանկանում է առավելագույն կերպով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, կտրել ֆինանսապես, ցանկանում է նաև մատակարարել անհրաժեշտ ռազմատեխնիկական աջակցությունը, որի կարիքն Ուկրաինան ունի։ Միացյալ Նահանգները նաև ցանկանում է ռուս ժողովրդին անկեղծորեն պատմել իրենց երկրի ռեժիմի հանցագործությունների մասին։

-Ստեղծված իրավիճակը նաև երկրներին կանգնեցնելու է ընտրության առջև՝ սատարե՞լ Ռուսաստանին, թե՞ մեղադրել։ Հետխորհրդային երկրներից որոշները, այդ թվում՝ Հայաստանը, համարվում են Ռուսաստանի ազդեցության տակ գտնվողներ։ Կան ենթադրություններ, որ նրանք ստիպված են լինելու կանգնել Ռուսաստանի կողքին։ Ի՞նչ կլինի նրանց հետ այդ դեպքում։

Չեմ կարծում, որ որևէ երկիր կամավոր կընտրի Ռուսաստանին աջակցելու ճանապարհը։ Եթե նրանք ընտրեն Ռուսաստանին, նշանակելու է, որ պարզապես այլ ընտրություն չեն ունեցել, ինչպես Լուկաշենկոյի դեպքում է, որն ունի Ռուսաստանի աջակցության կարիքը՝ իր ժողովրդի դեմ դուրս գալու համար։ Այո՛, Ռուսաստանը փորձելու է ճնշել հետխորհրդային երկրներին, որ աջակցեն իրեն։ Այստեղ հարցն այն է՝ արդյո՞ք, օրինակ, Հայաստանը կդիմադրի դրան և կպնդի, որ հարգեն իր անկախությունը։ Ես իրականում չգիտեմ, ինչպիսին է իրավիճակը Հայաստանում։

Հռիփսիմե Հովհաննիսյան