«Այս պատերազմը ոչ մեկին պետք չէ». տասնյակ ռուս հայտնիներ դեմ են արտահայտվել Ուկրաինայի դեմ պատերազմին

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Ռուսաստանցի տասնյակ արտիստներ, արվեստագետներ, մտավորականներ, հեռուսահաղորդավարներ և այլ հայտնիներ սոցիալական ցանցերում հանդես են եկել  Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Որոշները տեսաուղերձներն են հրապարակել, մյուսներն էլ սահմանափակվել են սև ֆոնով լուսանկարով և #ոչպատերազմին հեշթեգով։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ արտահայտվողների թվում են հեռուստահաղորդավարներ Իվան Ուրգանտը, Անաստասիա Իվլեևան, Քսենիա Սոբչակը, երգիչներ Յուրի Շևչուկը, Սերգեյ Լազարևը, Վալերի Մելաձեն, Իվան Դորնը, Մանիժան, ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը, շախմատիստ Յան Նեպոմյաշին, դերասաններ Դանիլա Կոզլովսկին, Մարինա Զոդնինան, գրողներ Ալեքսանդր Ցիպկինը, Բորիս Ակունինը, կատակերգուներ Ալեքսանդր Դոլոգոպոլվը, Դենիս Չուժոյը և այլք։

Երգիչ Վալերի Մելաձեն, մասնավորապես, տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ «այսօր տեղի է ունեցել այն, ինչ չպետք է երբեք տեղի ունենար»։

«Այսօր ուզում եմ ձեզ խնդրել, աղաչում եմ՝ նստեք բանակցությունների սեղանի շուրջ, մարդիկ պետք է կարողանան բանակցել, սրա համար մեզ լեզու են տվել, սրա համար մեզ տվել են բոլոր կարողությունները։ Սրան պետք է վերջ տալ»,- ասել է Մելաձեն։

Հայտնի գրող Բորիս Ակունինն էլ հայտարարել է, որ փետրվարի 24-ին սկսվել է նոր, սարսափելի ժամանակաշրջան. «Ես մինչև վերջ չէի կարողանում հավատալ, որ Պուտինը կսկսի այս անհեթեթ պատերազմը, և ես սխալ էի: Ես միշտ հավատում էի, որ ի վերջո կհաղթի բանականությունը, և ես սխալ էի: Խենթությունը հաղթեց»։

«Ես ուրախ չեմ այն ​​ամենից, ինչ կատարվում է։ Ինչպե՞ս կարող եմ ուրախություն զգալ, որ ռազմական գործողություններ են: Ես դեռ չգիտեմ, թե ինչ է կատարվում, ես ուշադիր հետևում եմ բոլոր աղբյուրներին։ Իսկ թե ինչ է տեղի ունենում մինչ այժմ, ես չգիտեմ: Ցանկացած պատերազմ, մեղմ ասած, բացասական հույզեր է առաջացնում։ Ո՞ւմ է պետք այս պատերազմը,»- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Պետդումայի նախկին պատգամավոր, ռեժիսոր Վլադիմիր Բորտկոն։

Էմմա Չոբանյան