Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի ռազմական գործողությունը Ուկրաինայում․ Էրդողան

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Թուրքիան կրկին կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային՝ բոլոր հակասությունները լուծել Մինսկյան պայմանավորվածությունների շրջանակում երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա նշել է, որ Թուրքիան մերժում է և չի ընդունում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունը։ Էրդողանը նշել է, որ Անկարան ՌԴ-ին և Ուկրաինային համարում է բարեկամական երկրներ, որոնց հետ ունի սերտ քաղաքական, տնտեսական ու սոցիալական կապեր։

«Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատումը մեզ մոտ անկեղծ ափսոսանք է առաջացնում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Կիևի պայքարին տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում, «ինչի մասին նա հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում»։

«Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա հակասում է միջազգային իրավունքի նորմերին և լուրջ հարված հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Անկարան պատրաստ է անհրաժեշտ ջանքերը գործադրել՝ «Թուրքիայի քաղաքացիների, եղբայրական Ղրիմի թաթարների և Ուկրաինայում ապրող բոլոր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»։

Էմմա Չոբանյան