Մոլդովայի խորհրդարանի նախագահն այցելել է Շուշի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի գլխավորած պատվիրակությունը, որն այս օրերին գտնվում է Բաքվում, այցելել է Արցախի գրավյալ Շուշի ու Վարանդա։

Լրագրողների հետ զրույցում Գրոսուն հայտարարել է, որ մոլդովացի գործարարները կարող են մասնակցել Արցախի գրավյալ տարածքների վերականգնմանը։ Նա նշել է, որ այդ հարցը քննարկելու է գործարարների հետ։

«Հանդիպում տեղի կունենա Ադրբեջանի փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության և Մոլդովայի զարգացման գործակալության միջև։ Ե՛վ ես, և՛ Ադրբեջանի փոքր ու միջին բիզնեսի զարգացման գործակալությունը հնարավորություն կունենանք մոլդովացի գործարարներին տեղեկացնել այդ տարածքներում շինարարական և վերականգնողական աշխատանքների ծավալների մասին։ Տեղեկացա, որ «ազատագրված տարածքներում» քաղաքներն ու գյուղերը կառուցվելու են ամենաժամանակակից մոտեցման հիման վրա։ Սա նշանակում է, որ լավ հնարավորություններ կան մոլդովացի գործարարների համար»,- ասել է Մոլդովայի խորհրդարանի նախագահը։

Նշենք, որ նախօրեին էլ Իգոր Գրոսուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։

Էմմա Չոբանյան