Համաշխարհային պատերազմ է լինելու․ ՌԴ-ին միջուկային զենքից զրկելու նպատակ կա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարո՛ն Ղուկասյան, Ադրբեջանն ու ՀՀ-ի դաշնակից ՌԴ-ն պաշտոնապես դաշնակիցներ դարձան՝ Ալիևի և Պուտինի ձեռամբ։ Եթե 1997 թվականին ՌԴ-ն և Ադրբեջանը ստորագրել էին «Բարեկամության համագործակցության և փոխադարձ անվտանգության» պայմանագիրը, 2008-ին՝ «Բարեկամության և ռազմավարական գործընկերության» հռչակագիրը, ապա հիմա՝ Դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր։ Ի՞նչ կապ կա ԼՂ-ում մեր ջախջախման և այս դաշինքի կնքման միջև։

-1994 թվականի ապրիլի 20-ից Ադրբեջանը նաև ՀԱՊԿ-ի անդամ էր դարձել, և առհասարակ՝ ՀԱՊԿ-ի պայմանագիրն ուժի մեջ մտավ այն բանից հետո, երբ Ադրբեջանի խորհրդարանը վավերացրեց այն։ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը ռազմական դաշնակիցներ էին այդ պայմանագրով՝ ընդհուպ մինչև 1999 թվականի ապրիլի 20-ը, երբ Ադրբեջանը դուրս եկավ այդ կազմակերպությունից։ Ռուս-ադրբեջանական դաշնակցային ռազմական հարաբերությունների կապն Արցախում պատերազմի արդյունքի հետ պատճառաբանված է նրանով, որ իրականում այդ հարաբերությունները ձևավորվում են 2011 թվականից, երբ ՌԴ-ն սկսեց միլիարդների զենք վաճառել Ադրբեջանին՝ հարվածային զենքեր, «Սմերչ» համակարգեր, տանկեր, «Տ-80», «ԲՄՊ-3» զրահամեքենաներ և այլ ժամանակակից ռազմական տեխնիկա, որը մեծ նշանակություն ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մինչ այդ, ՌԴ-ն և Ադրբեջանը չէին կարող բացահայտել իրենց ռազմական համագործակցության հիմքում դրված դաշնակցային հարաբերությունները, իսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ-ի գործոնը, ըստ իրենց, դարձավ զրո և ՀՀ-ն այլևս չէր կարող խոչընդոտ լինել․․․

-Արցախում հայկական կողմի պարտությունը տեղի է ունեցել ՌԴ-ի հանդարտ հայացքի ներքո։ Մեր հասարակության մոտ կար այդ սպասումը, որ Մոսկվան, լինելով ՀՀ-ի դաշնակիցը, թույլ չի տա այդպիսի պարտություն կամ կզսպի Թուրքիայի մասնակցությունը։ Դա տեղի չունեցավ։ Արցախում մեր պարտությունը կապ ունի՞ ռուս-ադրբեջանական դաշինքի հետ։

-Իհարկե՛։ Տեսեք՝ Ռուսաստանն այսօր սպառնում է ողջ աշխարհին միջուկային պատերազմով՝ ՆԱՏՕ-ից պահանջելով զորքերը հետ տանել մինչև 1997 թվականի դրություն։ Իսկ Թուրքիայի 4 կործանիչները՝ «F-16», որոնք 44-օրյա պատերազմից առաջ տեղափոխվեցին Ադրբեջան, անմիջական մասնակցություն ունեցան պատերազմում։ Թուրք մասնագետներն էին ղեկավարում ռազմական գործողությունների պլանավորումը, Թուրքիայի մասնագետներն էին կառավարում անօդաչու սարքերը, Թուրքիայի հատուկ ջոկատայիններն էին անմիջապես մասնակցում պատերազմին, Սիրիայից վարձկաններ տեղափոխեց Ադրբեջան, և ղեկավարում էր նրանց գործողությունները։

Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ-ն այդ ամենը հանդուրժեց, որն ահազանգում է, որ Ռումինիայում ամերիկյան 2000 զինվորական տեղակայվեց։ Ինչո՞ւ ՌԴ-ն լուռ մնաց, երբ 2000-3000 վարձկաններ կային Ադրբեջանի կողմից կռվող, 1000-ից ավելի թուրք մասնագետ էր ներգրավված, զենք տեղափոխվեց Նախիջևան։ Ինչպե՞ս եղավ, որ սա վրիպեց ՌԴ-ի աչքից։ Սա հիմք էր տալիս մտածելու, որ այստեղ գոյություն ունեն համաձայնություններ և պայմանավորվածություններ։ Գոյություն է ունեցել ռուս-ադրբեջանա-թուրքական համագործակցություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան